Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում «ԼյուԱր» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 ՏQ 937 համարանիշի և Daewoo nexia մակնիշի 603 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են շտապօգնության 1-03 ծառայություն, որտեղից էլ կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության բրիգադը և 3 հոգու, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել