«Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի հայ մասնակցի անունն արդեն պաշտոնապես հայտարարվել է:

Ներկայացնում ենք ArmStar.am-ի բացառիկ հարցազրույցը շոումեն և երգիչ Արամ mp3-ի հետ, ով այս տարի մայիսին Հայաստանը կներկայացնի Կոպենահագեն քաղաքում:

Լուրեր էին պտտվում, որ մինչ ամանորյա ծրագրի նկարահանումներն արդեն նախապես տեղյակ էիր, որ այս տարի Հայաստանը դու պետք է ներկայացնես Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը:

Այո, Եվրատեսիլ մեկնելու լուրն իմացել եմ ոչ Ամանորի գիշերը, այլ դեկտեմբերի սկզբին և փորձել եմ ոչ մեկին չասել: Նույնիսկ ծնողներիս և հարազատներիս, անգամ <<Վիտամին>> ակումբի տղաներին, ինչն, իհարկե, շատ դժվար էր ինձ համար: Երբ ինձ ասացին, որ պետք է այս տարի ներկայացնեմ Հայաստանը, իսկապես անակնկալ էր: Այն հուզմունքը, ուրախությունը, վախը ուղղակի անբացատրելի էին, և երբ արդեն Ամանորի գիշերը Առաջին ալիքի եթերում պաշտոնապես հայտարարվեց իմ անունը, այդ նույն զգացողություններն ապրեցի երկրորդ անգամ:

Իսկ ինչպիսի՞ արձագանքներ լսեցիր արդեն պաշտոնական հայտարարությունից հետո:

Արձագանքները շատ տարբեր էին: Մարդիկ կան, որ մինչև օրս էլ չեն հավատում, մարդիկ էլ կան, որ ուզում են հենց ինձնից հարցնել՝ճիշտ է, թե ոչ: Սակայն, եթե անկեղծ լինեմ, մեծամասամբ միայն դրական կարծիքներ եմ լսել:

Հետաքրքիր է, իսկ «Վիտամինի» տղաներն ինչպե՞ս ընդունեցին մեկնելուդ փաստը, ի՞նչ կարծիքներ լսեցիր նրանցից:

'wow', մոտավորապես այսպիսի բացականչություններ եմ լսել տարբեր տոնայնությամբ և տարբեր դեցիբելների: Կային բղավոցներ, կային ուղղակի սենյակից դուրս եկողներ, որպեսզի մտածեին՝հիմա ինչ ենք անելու: Դրական, միայն դրական էմոցիաներ, որովհետև բոլորը սպասում էին, բոլորը մտածում էին, որ գալու է այն օրը, որ Արամը ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում և այդ օրը փաստորեն եկավ:


Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել