1in.am-ը գրում է.

Պաղեստինը չի ձգտում դառնալ Սիրիայի հակամարտության մասնակից և ցանկանում է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՖԱԹՀ-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նաբիլ Շաատը:

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի չդառնանք Սիրիայի ներքին հակամարտության կողմերից մեկը: Մենք ձգտում ենք որևէ կերպ աջակցել կարգավորմանը՝ չդառնալով հակամարտողներից որևէ մեկի կողմնակից»,- ասել է Շաատը:

Նրա խոսքերով՝ Պաղեստինը Սիրիայում հակամարտող բոլոր կողմերից, ինչպես նաև միջազգային խաղացողներից պահաջնում է, որպեսզի նրանք ապահովեն պաղեստինցի փախստականների նորմալ գոյությունը Յարմուկ ճամբարում, որտեղ խիստ դժվարացել է հումանիտար օգնության փոխանցումը մարտական գործողությունների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել