Տարբերակեք ձեր մոտեցումները՝ դժբախտ պատահարի, հակականոնագրային ու հակաօրինականության, ինքնագլխության արդյունքում զոհված-սպանված-մահացածին իր ծառայողական-բարոյական պարտքը կատարելիս զոհված անձնազոհ քաջորդուց:
Հիմար բաներ էլ մի գրեք՝ ծնողների կորուստը ոչնչով չփոխարինելու պահով: Դա անքննելի է: Ծնողի կորուստը մնում է ծնողի կորուստ, այն երբեք էլ չի փոխարինվելու: Ու միշտ էլ, բոլոր ժամանակներում, բոլոր փառապանծ ու հայրենապահ անձիք էլ եղել են ինչ-որ մեկի որդին: Երկիրը, մարդու տեսակն այսպես է գոյատևել: Ու այդպես է գոյատևելու ...
Ոչ մեկն էլ չի ցանկանում որևէ մեկի կորուստը: Բայց տարբերակեք ցանկալին՝ իրականությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



