Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և չէր կարողանում ելք գտնել: Վարկառուները մի կողմից էին ճնշում նրան, իսկ մատակարարները` մյուս: Նա նստած էր զբոսայգում և գլխիկոր մտածում էր, թե ինչ անել սննկացումից խուսափելու համար:
Հանկարծ նրան մի ծերունի է մոտենում. «Ինչպես տեսնում եմ` Ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում»,-հարցնում է նա: Գործարարի խնդիրը լսելուց հետո ծերունին ասում է. «Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ»: Նա հարցնում է գործարարի անունը, ապա իր անունով չեկ է դուրս գրում և տալիս տղամարդուն` ասելով. «Վերցրեք այս փողերը: Կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց և Դուք կկարողանաք վերադարձնել ինձ դրանք»: Ծերունին հեռացավ նույնքան արագ, ինչպես որ հայտնվել էր:
Չեկին նայելով` գործարարը տեսնում է իր անունով դուրս գրված 500 000 դոլար գումար ստորագրված Ջոն Ռոքֆելլերի կողմից: Այն ժամանակ Ռոքֆելլերն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր:
«Ես մեկ րոպեում կարող եմ վերջ տալ իմ բոլոր խնդիրներին»,-մտածում է գործարարը, սակայն չեկը դրամի վերածելու փոխարեն այն պահում է իր գանձարկղում: Միայն չեկի գոյության մասին միտքը ստիպում է գործարարին համարձակ քայլեր անել և իր բիզնեսի պահպանման համար նոր ուղիներ մտածել:
Գործարարը նոր հաջողված գործարքներ է կնքում և ընդլայնում վարկերի մարման պայմանները: Մի քանի ամսվա ընթացքում գործարարը կարողանում է ոչ միայն վճարել բոլոր պարտքերը, այլև սկսում է մեծ գումարներ աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



