10  Մարա

03Գերմանական բանահյուսության մեջ մարան չար ոգի է, որը նստում է քնած մարդու կրծքավանդակին, խոչնդոտում նրա ազատ շնչառությունը, և նրա երազները վերածում մղձավանջների: Այս չար ոգին զանազան ձևերով պատկերվում է բոլոր գերմանական մշակույթներում: Խորվաթները հավատում են, որ գիշերները մարաները գեղեցիկ կանանց կերպարանք են ընդունում: Նրանք տարիներ շարունակ այցելում են քնած տղամարդկանց՝ ժամանակի ընթացքում նրանց տանջամահ անելու համար: Այլ մշակույթներում էլ մարան պատկերվում է իբրև հաստակաշի ուրվական: 

 9  Բաքու

01Ըստ ճապոնական լեգենդի՝ Բաքուն երազներ ուտող է, մի ոգի, որը գիշերվա կեսին այցելում է մարդկանց տները և ուտում է քնած մարդկանց երազները: Այն սովորաբար բնութագրվում է իբրև գետակինճ, որը նման է խոզի և աչքի է ընկնում երկար կնճիթով: Բաքուն բարի ոգի է, որը պաշտպանում է մարդկանց վատ երազներից: Բաքուի մասին պատմությունը ծագել է Չինաստանում, սակայն 14-րդ դարում հասել է Ճապոնիա: Այնտեղ Բաքուի նկարագրությունը ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվեց: 17-րդ դարում տարածված էր այն տեսակետը, որ Բաքուն արտաքինով քիմերի է նման: Ասում էին, որ Բաքուն ուներ վագրի ոտքեր, փղի գլուխ և ռնգեղջյուրի աչքեր: Նրա անունը փոխվեց, և նրան սկսեցին Մո անվանել: Տարածված էր այն համոզմունքը, որ եթե մարդ ցանկանում է, որպեսզի Մոն պահպանի իրենց, նա պետք է քնելուց առաջ նկարի Մոյին:  

 8  Ավազե մարդ

10Ավազե մարդու կերպարը ծանոթ է շատ երեխաների: Ավազե մարդը բարի կերպար է, ով ավազ է ցանում քնած երեխաների աչքերի մեջ, որպեսզի նրանք սկսեն երազներ տեսնել: Երեխաները հավատում են, որ եթե արթնանում են ճպռոտած աչքերով, պատճառն այն է, որ գիշերը նրանց այցելել է Ավազե մարդը:

Գրականության մեջ Ավազե մարդու կերպարը առաջին անգամ ներկայացվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Օլե Լուկոյե» պատմվածքում: Սակայն 1816 թ.-ին հրատարակված Der Sandman պատմվածքից հետո երեխաները սկսեցին վախենալ Ավազե մարդուց: Այս պատմվածքում նշվում է, որ Ավազե մարդը այցելում է միայն այն երեխաներին, որոնք չեն պառկում քնելու: Նա ավազ է ցանում այդ կամակոր երեխաների աչքերին, ինչի պատճառով նրանց աչքերը ընկնում են: Նա հետագայում վերցնում է ընկած աչքերը և դրանք տալիս իր դև երեխաներին:

 7  Նուե

09

Նուեն ճապոնական բանահյուսության կերպարներից է, որը հիվանդություն և դժբախտություն է բերում: Այն վագրի թաթեր ունի, կապիկի դեմք և տանուկիի մարմին: Նուեի պոչը երկար թունավոր սողուն է:   

Նուեները ճապոնական դիցաբանության ամենահին կերպարներից են: Դրանց մասին առաջին գրավոր հիշատակությունը հայտնվել է «Հեյքի պատմությունը» պատմվածքում: Այդ պատմվածքում գրված է 12-րդ դարում երկու հակառակորդ կլանների միջև տեղի ունեցած պատերազմի մասին: Պատմվածքի մեջ մի նուե սև ամպի կերպարանք է ստանում և այցելում է Ճապոնիայի կայսերը: Կայսրը շուտով հիվանդանում է և ամեն անգամ, երբ փակում է աչքերը, նրան մղձավանջներ են այցելում: Կայսրի առողջությունը գնալով ավելի է վատանում: Նրա առողջությունը վերականգնվում է միայն այն ժամանակ, երբ մի սամուրայ նետ է արձակում սև ամպի ուղղությամբ և սպանում նուեին: Մինչն օրս, Ճապոնական ծովի ափին մի թումբ կա, որը հայտնի է իբրև այս պատմության նուեի գերեզման:   

 6  Երազների ֆիլտր

04

Օջիբվեն ցեղը սկզբնական շրջանում բնակվում էր ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Վերին լճում: Այնուամենայնիվ, այս ցեղի անդամների շրջանում տարածված է այն առասպելը, որ իրենց ցեղն առաջացել է Թըրթլ Այլենդի (թարգմանաբար՝ կրիաների կղզի) մոտակայքում: Այնտեղ Սարդ կինը՝ Ասիբիկաաշին, հետևում էր Օջիբվեի անդամներին: Ըստ առասպելի՝ ամեն առավոտ Ասիբիկաաշին սարդոստայն է հյուսում, որը կլանում է արևի ճառագայթները: Այդ արևի ճառագայթները օգնում էին պաշտպանել ցեղի բնակիչներին վատ երազներից: Վատ երազները մնում էին սարդոստայնի մեջ, և միայն բարի երազներն էին կարողանում դուրս գալ սարդոստայնի անցքերից և այցելել ցեղի բնակիչներին:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել