
Հունվարի 19-ին Բրեդ Փիթը Բեվերլի Հիլթոնում կայացող ամենամյա 25-րդ Գիլդ մրցանակաբաշխությանը ժամանել է նոր հիպստերական ոճի սանրվածքով:
Բրեդ Փիթն իր նոր սանրվածքով բավականին գրավիչ տեսք ունի, նա մազերը երկու կողմից սափրել է ու վերևի հատվածը հետ սանրել:
Ինչպես 49-ամյա Փիթն է նշել, նրա այս սանրվածքը ընտրության արդյունք չէ, այլ անհրաժեշտություն Երկրորդ աշխարհամարտի մասին Անգլիայում նկարահանվող իր նոր դերի համար:
Ի դեպ, կիրակի օրը կայացած մրցանակաբաշխությունը երկրորդն էր, որին Փիթը մասնակցում էր, քանի որ նա նաև ներկայացել էր շաբաթ օրը տեղի ունեցած կինոդերասանների Գիլդ մրցանակաբաշխությանը իր՝ «Ստրկության 12 տարի» ֆիլմը ներկայացնելու համար:
Կարմիր գորգի վրա պատասխանելով լրագրողների հարցերին՝ Փիթը նշել էր, որ նա իր վեց երեխաներին թույլ կտա դիտել ֆիլմը կնոջ` Անջելինա Ջոլիի հետ: Ֆիլմը պատմում է Սողոմոն Նորթափի մասին, ով ծնվել էր որպես ազատ սևամորթ, սակայն 1840-ականներին վաճառվել ստրկության: Փիթն ասել է. «Այո, սա ծանր թեմա է, սակայն կա կարևոր պատմություն մի մարդու մասին, ով փորձում է իր կամքն ու արժանապատվությունը պահել ու այդ արժեքները վերադարձնել իր տուն, իր ընտանիքի համար»: Փիթն ավելացրել է, որ այս ֆիլմը պատմական իրադարձությունները ներկայացնելու գեղեցիկ միջոց է, որը կարող եք դիտել:



