Yerkir.am-ը գրում է.
Տիկին Մարինան այսօրվա պես հիշում է որդուն բանակ ճանապարհելու օրը: «Ամուր գրկել էի, չէի թողնում, երևի սիրտս մի բան վկայում էր»,- yerkir.am-ի հետ զրույցում, խեղդելով արցունքները, պատմեց որդեկորույս մայրը:
Արմեն Հովհաննիսյանը, ով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհվեց` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կանխելով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակումը, սովորում էր Մշակույթի պետական քոլեջի կինոսարքավորումների և տեսատեխնիկայի բաժնում: 3-րդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ և մտադրվել վերադառնալուց հետո աշխատանքի անցնել որևէ հեռուստատեսությունում` որպես լուսային կամ հնչյունային օպերատոր:
Մոր խոսքով` որդին սիրում էր իր մասնագիտությունը, մի քանի տեսանյութեր էր հասցրել պատրաստել, որոնցից մեկը մայրը պահել էր: Արմենը երեք քույր ունի, մեկն ամուսնացած է: Մոր պատմելով` որդին երազում էր վերադառնալ և անպայման տեսնել ավագ քրոջ նորածին դստերը, բայց…
«Այնքան ջուր կհոսի մինչև, որ հասկանամ, որ նա այլևս չկա»,- ասաց մայրը և հավելեց, որ շատ կուզենար զգալ, թե ի՞նչ է որդին զգացել և մտածել մահվանից առաջ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



