Esem.am-ը գրում է.

Թեև հայ հայտնիները չեն սիրում խոսել իրենց արած պլաստիկ վիրահատությունների մասին, ուշադիր հանդիսատեսը պահը բաց չի թողնում ֆիքսելու փոփոխությունները: Այդ ամենի փաստն ու լուռ վկան մնում են միայն լուսանկարները: Ձեզ ենք ներկայացնում այն հայտնիներին, ովքեր վերջին շրջանում դիմել են պլաստիկ վիրահատությունների: Մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել ձեր կարծիքը:

Լիլիթ Հովհաննիսյան – երգչուհին բազմիցս հերքել է քթի վիրահատության մասին լուրերը և ասել, որ ակնոցից հրաժարվելու պատճառով մարդկանց մոտ վիզուալ խաբկանք է ստեղծվել: Ահա այն լուսանկարները, որտեղ երգչուհին առանց ակնոցի է: Դատողություն ինքներդ արեք: 

Էմմի – երգչուհին երբեք չի թաքցրել այն փաստը, որ երկու անգամ դիմել է քթի պլաստիկ վիրահատության: Ինչպես երևվում է, նա որոշել է քիթիկից անցնել «շուրթերին»: 

Անահիտ Սիմոնյան –հայ աղջիկների հիմնական մասը վիրահատության են դիմում ամուսնությունից առաջ, սակայն երգչուհի Անահիտ Սիմոնյանի դեպքում ճիշտ հակառակն է: Ամուսնությունից հետո նա վիրահատեց քիթը և մեծացրեց շուրթերը:

Հռիփսիմե Հակոբյան – երգչուհու տեղադրած վերջին նկարներում ակնհայտ երևում է, որ նա արդեն երկրորդ անգամ վիրահատել է իր քիթը` կարճացնելով այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել