Ladynews.am-ը գրում է.

Մենք՝ կանայքս, մտածում ենք, որ տղամարդկանց դուր ենք գալիս, եթե «զինված ենք»՝ ունենալով իդելական դիմահարդարում և վարսահարդարում: Պարզվում է՝ տղամարդիկ այլ կարծիքի են: Փորձենք պարզել:





Բույրը:

600x580

Յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս որոշակի բույր, որն էլ յուրաքանչյուրի դեպքում տարբեր կերպ է «հնչում»: Ուստի, կոնկրետ ինչ-որ բույր խորհուրդ չենք տա, ուղղակի կներկայացնենք հետաքրքիր փաստ: Գիտնականները պարզել են՝ տղամարդկանց ամենաշատը դուր է գալիս կարկանդակի և նարդոսի խառնուրդը: Երկրորդ տեղում են ցիտրուսային բույրերը, իսկ ցանկալի բույրերի եռյակը եզրափակում է հասմիկի բույրը:

Շուրթեր:

600x580

Բազմաթիվ հետազոտություններն ու անցկացված հարցումները ցույց են տվել, որ ամուրի տղամարդկանց, ինչքան էլ զարմանալի է, հաճելի է, երբ կնոջ շուրթերից խմիչքի հոտ է գալիս, իսկ ամուսնացածներին գրավում է անանուխի բույրը: Իսկ գույնի հետ կապված՝ ուժեղ սեռի մեծամասնությանը գրավում են ու դուր գալիս շուրթերի բնական գույնը: Չնայած շրթներկը չեն բացառում, պարզապես նախընտրելի է՝ այն օգտագործլիս պահել չափի զգացողությունը:

Դեմք:

600x580

Համաձայն հետազոտությունների՝ ամեն տասներորդ տղամարդ նախընտրում է տեսնել կնոջ բնական դեմքն՝ առանց դիմահարդարման: Սրանից կարելի է հետևություն անել, որ դեմքի մաշկը պետք է շատ հետևողականորեն խնամել, որպեսզի ստիպված չլինեք ամեն օր դիմահարդարման միջոցով կոծկել թերությունները:

Աչքեր:

600x580

Ստվերների կապույտն ու դրա տարբեր երանգներն ամենաատելին են տղամարդկանց համար: Ցնակացած աչքի ընկնող գույն անբնական է ու վանող: Տղամարդկանց գրավում են խիտ թարթիչներն ու աչքերի կոկիկ դիմահարդարումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել