10  Շիգեթվարի պաշարումը (1566 թ.)
33.000 մահ

1- Siege_of_Szigetvár_1566_B

Շիգեթվարը Հռոմի կայսրության արևելյան մասում գտնվող ամրոց էր, որտեղ տեղի է ունեցել Սուլեյման Հիասքանչի վերջին ճակատամարտը, երբ նա արդեն 70 տարեկանն անց էր:

Խորվաթիայի կառավարիչ Նիկոլա Զրինսկին իր 3000-ից ավելի քիչ մարդկանց հետ արհամարհեց հանձնվելու՝ օսմանյան զորքի պահանջը՝ մինչև վերջ պայքարելով Վիեննայի պաշտպանության համար, հաշվի չառնելով նույնիսկ իր փոքրաթիվ զորքը (թշնամու 50 զինվորի դիմաց մեկը): 

Օգոստոսի 6-ին սկսվեց պաշարումը, ու Սուլեյմանը իր զինվորներին դուրս բերեց քաղաքի դեմ, սակայն հետ մղվեց քաղաքի պաշտպանական ուժերի կողմից:
Մոտ մեկ ամիս տևած մարտերից հետո միայն 300 խորվաթ զինվոր իրենց ընտանիքների հետ կենդանի մնացին: Սուլեյմանը առաջարկեց Զրինսկուն նշանակել երկրի առաջնորդ, եթե վերջինս հանձնվի, սակայն Զրինսկին հրաժարվեց՝ պատասխանելով. «Ոչ ոք իմ երեխաներին արհամարհանքով մատով ցույց չի տա»:

Հասկանալով, որ վերջը մոտ է, Զրինսկին իր զինվորներին հրամայեց կոտորել իրենց կանանց ու երեխաներին, ու ազատել նրանց այն տանջանքներից ու չարչարանքներից, որ կարող են ունենալ, եթե նրանց գերի վերցնեն: Երբ ամեն ինչ արված էր՝ ինչպես հրամայված էր, խորվաթ տղամարդիկ պայքարեցին մինչև վերջ, մինչև որ օսմանյան զորքը գրավեց քաղաքն ու անխնա կոտորեց ողջ մնացածներին:

Ինչևէ, Սուլեյմանին երբեք էլ չհաջողվեց հաղթանակ տեսնել, քանի որ չորս օր շուտ հիվանդանում է դիզենտերիայով ու մահանում: Բացի այդ, օսմանյան զորքը 30.000 զինվոր է կորցնում, ինչը նշանակում էր, որ նրանք չէին կարող շարունակել իրենց նվաճողական արշավը ու ստիպված էին տուն վերադառնալ: Շիգեթվարի պաշարման պաշտպանության մարտերը քրիստոնեության պատմության մեջ հսկայական դեր են ունեցել, ինչպես նաև Եվրոպայի մեծ մասը պաշտպանել են մահմեդական ազդեցությունից:

 9  Նուրեմբերգի պաշարումը (1632թ.)
40.000-50.000
մահ

2- nuremberg

Նուրեմբերգը ժամանակին աշխարհի բողոքականության ամենախոշոր քաղաքն էր, ու այստեղ է տեղի է ունեցել 30-ամյա պատերազմի ամենարյունալի պաշարումներից մեկը:
Շվեդական ռազմական ուժերը, որոնք առաջնորդվում էին Գուստավ Ադոլֆի կողմից, Նուրեմբերգ Ալբրեխտ վոն Ուոլենշտեյնի հրամանատարությամբ նահանջեցին՝ փորձելով փախչել Հռոմեական կայսրության զորքից: Ադոլֆը մոտ 150.000 զինվոր ուներ, որը ավելի քան 30.000 ավելին էր, քան Ուոլենշտեյնի զորքը, սակայն զիջում էր անհրաժեշտ ռազմապաշարով, ինչի արդյունքում Հռոմեական զորքերը շուտով հաջողությամբ շրջապատեցին նրանց:

Այնուամենայնիվ, Ուոլենշտեյն ինքն էլ այնպիսի ռազմապաշար չէր վերցրել իր հետ, որը նրան թույլ կտար առավելություն ունենալ թշնամուց, ինչի արդյունքում երկու կողմերն էլ մատնվեցին սովի, տարածվեցին հիվանդություններ՝ հատկապես բծավոր տիֆ: 80 օր տևող պաշարողական մարտերի ժամանակ Ադոլֆն ի վերջո հասկացավ, որ իր մարդիկ սովամահությանն են մատնված, ուղղակի որոշեց թողնել քաղաքն ու փախչել: Երբ ամեն ինչ հանդարտվեց, մոտ 40.000 զինվոր էր կոտորվել՝ չնայած նրանցից շատերը կոտորվել էին հիվանդություններից, և ոչ թե թրից:

 8  Կևի պաշարումը (1240թ.)
48.000
մահ

3- kiev

Կիևը Եվրոպայի ամենահին քաղաքներից է ու այժմյան Ուկրաինայի մայրաքաղաքը: Քաղաքը մոնղոլական հորդաների կողմից բազմաթիվ պաշարումների է ենթարկվել:
Բաքու խանը, ով Չինգիզ խանի թոռն էր, սկզբում սուրհանդակներ է ուղարկում քաղաք՝ պահանջելով հանձնվել: Վոյվոդ Դմիտրոն, ով նշանակվել էր քաղաքի պաշտպանության առաջնորդ, հրամայում է մահապատժի ենթարկել սուրհանդակներին, ինչը զայրացնում է խանին: Նոյեմբերի 28-ին մոնղոլները սկսում են իրենց պաշարողական գործողությունները՝ կատապուլտով մի քանի օր հարվածելով քաղաքին:

Դեկտեմբերի 5-ին քաղաքի պատերը ընկնում են ու խանն իր զորքով մտնում է Կիև՝ կոտորելով իր ճանապարհին կանգնած բոլորին:
Բնակչության մի մեծ զանգված փախչում ու պատսպարվում է Տասանորդի եկեղեցում, որը կառուցվել էր դրանից 300 տարի առաջ, սակայն այն փլվում է, ու շատերը մահանում են փլատակների տակ: Քաղաքի 50.000 բնակիչներից միայն 2000-ին է հաջողվում կենդանի մնալ, այդ թվում նաև Դմիտրոյին, ում կյանքը խնայվում է Խանի կողմից՝ իր ցուցաբերած քաջության համար: Մինչև դեկտեմբերի 6-ը քաղաքը վերջնականապես ծվատելուց հետո մոնղոլները թողնում են քաղաքն ու հեռանում՝ իրենց ետում թողնելով կործանված քաղաքը: 

Սրանից 6 տարի հետո, Ջիովանի դը Պլանո Կարպինիին ժամանելով Կիև, գրել է. «Այս քաղաքը հսկայական էր ու բնակեցված, այսօր այն դարձել է ոչինչ»:

 7  Օսթենդի պաշարումը (1601-1604թթ.)
65.000
մահ

4- ostend

Օսթենդը գտնվում է այժմյան Բելգիայի տարածքում, որտեղ տեղի են ունեցել պատմության ամենաերկար պաշարումները, ինչպես նաև 80 տարվա պատերազմի ամենաարյունալի ճակատամարտը: Օսթենդում գերմանական ու անգլիական ռազմական ուժերը՝ գեներալ Ֆրանսիս Վերեյի հրամանատարությամբ, գերագնահատեցին իրենց շանսերը Իսպանիայի ու Էրցերցոգ Ալբրեխտի դեմ: Պաշարումը սկսվեց հուլիսի 5-ին: Պաշտպանության զորքն ընդհանուր առմամբ 50.000 էր հոգուց էր կազմված: Իսպանացիների կողմից մարտի էր դուրս 80.000 զինվոր, որոնցից շատերը հետևակային էին:

Պաշարումը անընդմեջ շարունակվում էր, ու երկու կողմերը սկսեցին ավելի նենգ քայլերի դիմել, որպեսզի ամեն ինչ հնարավորիս շուտ ավարտվի:
Ալբրեխտը գրեթե հաջողությամբ կարողացավ համոզել դավաճան հակառակորդին, որպեսզի զինվորների մի մասին կարողանա Վերեյի դեմ հանել, սակայն դավադրությունը ջրի երես է դուրս գալիս ու նրան քաղաքից դուրս են շպրտում: Վերեյին մեղադրում էին Իսպանիան խաղաղության կեղծ բանակցությունների մեջ ներքաշելու մեջ:
Ինչևէ, երկար ու արյունալի պաշարումից հետո գերմանական ու անգլիական ուժերը սեպտեմբերի 20-ին հանձնվեցին, ու Ալբրեխտը հաղթությամբ մտավ քաղաք իր կնոջ՝ Իզաբելայի հետ, ով արտասվեց՝ տեսնելով ամբողջ ավերածությունները: Դրանից հետո բանակցությունների արդյունքում 12-ամյա զինադադար կնքվեց:

 6  Բաղդադի պաշարումը (1258թ.)
200.000 մահ

5- baghdad

Եվս մեկ մոնղոլական պաշարում, որն այս անգամ իրականացվեց Հուլեգու Խանի կողմից, ով նույնպես Չինգիզ Խանի թոռներից էր: Խանը հարձակում էր իրականացրել Իրաքի Բաղդադ քաղաքի վրա: Նա պլանավորում էր ոչնչացնել այն ժամանակ իր իշխանությանը սպառնող ամենամեծ ու հայտնի իսլամական քաղաքներից մեկը: Ավելի քան 100.000 մոնղոլ ուղղվում է դեպի Բաղդադ այն բանից հետո, երբ խալիֆ Ալ-Մուստասիմին հրաժարվում է հանձնվել: Շիա մահմեդականները մոնղոլներին աջակցում էին, քանի որ վիրավորված էին Մուստասիմից: Պաշարումը սկսվեց հունվարի 29-ին և պաշտոնապես ավարտվեց փետրվարի 10-ին:
Երբ մոնղոլները մտան քաղաք, նրանք կոտորեցին բոլոր նրանց, ովքեր հայտնվում էին իրենց ճանապարհին, բացի Բաղդադի քրիստոնյաներից, ովքեր եկեղեցում հսկվում էին խանի կողմից: Ասում են, որ Մուստասիմմին փաթաթել են գորգի մեջ ու ձիու կողմից մահվան աստիճան կոխոտվել: Նշում են, թե խանի քաղաքի բոլոր գրքերը ոչնչացրել է՝ դրանք նետելով գետը: Ականատեսները նշել են, որ Տիգրիսում այնքան գիրք կար նետված, որ ձիերը կարող էին քայլել դրանց վրայով ու անցնել գետը:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել