Panorama.am-ը գրում է.
Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում նախօրեին տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Այն կազմակերպվել էր Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական կոմիտեի, Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնի, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի «Գրողների միջազգային կազմակերպության շվեդական կենտրոնի» կողմից: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երեկոյին մասնակցել և ելույթներով հանդես են եկել Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի ղեկավարներ: Երեկոյի պատվավոր հյուրն է եղել թուրք անվանի մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն, ով ներկայումս ապաստան է գտել Շվեդիայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



