Aravot.am-ը գրում է.
«Եթե իշխանությունը մնա «Արդարություն եւ զարգացում կուսակցության» (ԱԶԿ) ձեռքերում, ապա էական փոփոխություններ չեն լինի, սակայն, եթե 2015-ի ընտրություններում էլ ընդդիմադիրները, ովքեր ազգայնական են, հաղթանակեն, ապա հայկական համայնքի վիճակը կվերադառնա 90-ականներ՝ շատ ավելի տխուր, քան այսօր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով 2014 թվականին Թուրքիայում սպասվող ընտրություններին. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին հաջորդելու են օգոստոսին նախագահական ընտրությունները, իսկ 2015 թվականին արդեն տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
Ի դեպ, այս տարի Թուրքիայում առաջին անգամ են անցկացվելու նախագահական ընտրություններ. մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը: Պարոն Շաքարյանի խոսքերով՝ հայ համայնքը վերջին տարիներին կայուն կերպով քվեարկել է ԱԶԿ-ի օգտին, քանի որ նա համեմատաբար ավելի հանդուրժող քայլեր է կատարել, սակայն չի բացառում նաեւ հակառակը. «Այս օրերին շատ հնարավոր է, որ Էրդողանին հակակշռելու համար հայ համայնքն, օրինակ՝ Ստամբուլի ընտրություններում, ձայն տա ընդդիմադիր թեկնածուին: Այլապես՝ չբալանսավորված Էրդողանը շատ անտրամաբանական քայլեր է անում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



