Lragir.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, ով վերջին ամիսներին աշխատում է ԱՄՆ-ում, կապ է պահում նախկին իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության հետ, Ինտերֆաքսին ասել է կուսակցության պատգամավորներից Դավիդ Դարչիաշվիլին:

«Սաակաշվիլին մշտապես կապի մեջ է մեր կուսակցության ղեկավարության հետ և տեղյակ է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Միևնույն ժամանակ, այս փուլում նա չի միջամտում կուսակցության գործունեությանը՝ նրա ղեկավարությանը գործողությունների լիակատար ազատություն տալով»,- ասել է Դարչիաշվիլին:

Պատգամավորը համաձայն չէ այն տեսակետին, որ Սաակաշվիլին մշտապես հեռացել է Վրաստանից: «Կարծում եմ, որ նա անպայման կվերադառնա և կմտնի քաղաքական կյանք, սակայն չեմ կարող ասել, թե դա երբ կլինի»:

Տեղեկացնենք, որ ներկայում Սաակաշվիլին դասավանդում է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Պայմանագիրը կնքված է մեկ տարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել