Տյառնընդառաջի, Սուրբ Սարգսի տոնի ու  Մեծ պահքի օրերը հայտնի ենLife.panorama.am-ը գրում է.

Հարց N 1.

Տյառնընդառաջի տոնն ո՞վ է նշում և ե՞րբ:

Տյառնընդառաջ` փետրվարի 13-ի՞ն է, թե՞ 14-ին:

Տյառնընդառաջի օրը, որն անփոփոխ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Տյառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:

Հարցին, թե արդյո՞ք Տյառնընդառաջի տոնը շարժական է և այս տարի փոխվե՞լ է և նշվում է փետրվարի 14-ին, պատասխանում ենք. այն շարժական չէ և ամեն տարի անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին: Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Ս. Սեղանի կանթեղից լույսը վերցրած ժողովուրդը գնում է իրենց տները, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել