Ի՜նչ ափսոս, ի՜նչ ափսոս: Զոհված Արմեն Հովհաննիսյանը միակ տղա երեխան էր իր ընտանիքում` հոր շարունակողը, օջախի կրակը վառ պահողը, ազգանունը շարունակողը... հիմա նա չկա էլ, ու ոչ ոք չի կարող մխիթարել նրա ծնողներին, ոչինչ չի լրացնի այդ կորուստը...
Բայց դա չի նշանակում, որ ոչ մի բան չպետք է արվի: Նախ, միանալով բոլոր ցավակցություններին, ուզում եմ անդրադառնալ հարցի կոնկրետ կողմերին, որոնք պետությունը պետք է անի հերոսածին այս ընտանիքի համար.
Բարոյական
Հովհաննիսյանների ընտանիքը պետք է հստակ զգա, որ իրոք հերոս որդի են պարգևել այս երկրին, ու դա պետք է ոչ միայն բառերով, այլև կոնկրետ քայլերով` սկսած մեդալներից, վերջացրած հերոսի հիշատակը հավերժացնող ինչ-որ միջոցառումներից կամ հուշարձաններից:
Նյութական
Հովհաննիսյանների ընտանիքը, միանշանակ, պետք է նպաստ ստանա, ու դա պետք է լինի ոչ թե ինչ-որ ողորմելի գրոշերի տեսքով, այլ մարդավայել, ու այն բանի բաշվարկով, որ ընտանիքը կորցրել է իր կերակրող ձեռքերից մեկը: Ի վերջո, էս տղեն 100.000 գալուստսահակյաններ ու կարենավագյաններ արժեն, ուստի նպաստն էլ պետք է լինի մեր մանդատավոր դանդալոշների աշխատավարձներից ոչ պակաս:
Հոգեբանական-առողջական
Ընտանիքի անդամներին պետք է տրամադրվի ամեն անհրաժեշտ բժշկական ու մասնագիտական օգնություն և միանգամայն անվճար սկզբունքներով. նման հարվածը անջնջելի հետք է թողնում ընտանիքների վրա, բայց հնարավոր է, որ սպին հնարավորինս ավելի փոքր ու աննկատ լինի:
Խաղաղություն քո հոգուն, զինվոր ջան:



