Tert.am-ը գրում է.
Այս գիշեր հայ հաքերները կոտրել են ադրբեջանական շուրջ 13 կայք և տեղադրել նախորդ գիշեր Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ադրբեջանական կողմը միշտ հունվարի 20-21-ին հայկական կայքերի վրա հարձակումներ է իրականացնում, քանի որ այդ օրերին հայկական ջարդերից հետո ռուսական կարմիր բանակը մտավ Ադրբեջան:
«Մի քանի շաբաթ նրանք կլռեն, քանի որ նախապատրաստվում են օրացույցային հաջորդ օրվան՝ Խոջալուի դեպքերի հետ կապված: Այս տարի նրանք կոտրեցին շուրջ 60 կայք, բայց սրանց մեջ մտնում են նաև նույն կայքի տարբեր հասցեները, սակայն անցած տարի հարձակումն ավելի ուժեղ էր»,- ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը ցավով նշեց, որ ադրբեջանցի հաքերները կարողացել են կոտրել Արցախի պետական կայքերը, ինչի փաստում է դրանց խոցելի լինելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



