Պինգվինների հետազոտությամբ զբաղվող գիտնականների թիմը, որն աշխատում էր պինգվինների գաղութացման վայրում, փորձել է խաբել բազեին՝ տեսախցիկը քողարկելով պինգվինի ձվի տեսքով, ինչի արդյունքում հրաշալի տեսանյութ է ստացվել: Բազեն ճանկում է «ձուն» ու, այն իր հետ թռցնելով, երկնքից պինգվինների գաղութի գեղեցիկ տեսարաններ ֆիքսում:

Ափսոս, որ այն մոտ 30 վայրկյան հետո թռչնի ճանկերից ընկնում է գետնին: Դե, իսկ դրանից հետո երկու կարմրագլուխ անգղ են գործի անցնում, սակայն ինչպես երևում է, նրանք բազեից ավելի քիչ ճարպկություն են ցուցաբերում, ինչի արդյունքում «ձուն» ուղղակի գլորվում է բլուրն ի վար: 

Տեսանյութը ստորև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել