1 Կրծքով կերակրվող տիկնիկ

Այս տիկնիկի տուփի վրա գրված է. «Ձեր երեխային կերակրելու համար Դուք ստիպված չեք սպասել մինչև կրծքեր ունենալը»: Հասունության տարիքը չհատած աղջիկների համար նախատեսված այս տիկնիկի տուփում կա կիսավերնազգեստ: Նրա՝ պտուկները ծածկող հատվածում փոքրիկ ծաղիկներ են ամրացված: Երբ տիկնիկին մոտեցնում են ծաղիկին, տիկնիկի բերանը սկսում է այնպես շարժվել, ասես այն կրծքից կաթ է ուտում: Այս տիկնիկը արտադրված է իսպանական Berjuan ընկերության կողմից:
2 Վերածնված երեխա

«Վերածնված երեխա» անունը կրող տիկնիկների շարքը շոտլանդացի Դեբորա Քինգի մտահղացումն է: Թեպետ նրա աշխատանքներից ակնհայտ է նրա տաղանդը, անհերքելի է նաև, որ նրա պատրաստած տիկնիկները սարսափազդու են: Նա փորձում է այնպես անել, որպեսզի իր պատրաստած տիկնիկները հնարավորինս նման լինեն կենդանի երեխաներին: Տիկնիկների մի մասի մեջ անգամ բաբախող խաղալիք սիրտ է դրված: Այդ տիկնիկներն այնքան են նման իրական երեխաների, որ շարժումների բացակայության և քարացած դիրքի պատճառով, դրանք նորածնի զմռսված դիակի են նմանվում:
3 Մերկապարի ձող

Մի բրիտանական ընկերություն արտադրել է մերկապարի ձող, որպեսզի աղջիկ երեխաներն օգտագործեն այն մերկապարով զբաղվելիս: Բարեբախտաբար, համապատասխան մարմինները որոշում են ընդունել, ըստ որի, այս արտադրատեսակի վաճառքն արգելվում է: Ցավոք, նախքան այս արգելքը կգործադրվեր, մերկապարի բազմաթիվ ձողեր արդեն վաճառվել էին: Այս արտադրանքի գովազդի տեքստը պարզապես ապշեցուցիչ է. «Ազատություն տուր քո ներսում թաքնված սեքսուալ փիսիկին: Պարզապես սահիր ձողի վրայով կրակոտ մեղեդիների ներքո և ընկիր մոռացության գիրկը»:
4 Էպիդերմիս

Այս այլանդակ տիկնիկը այնպիսի նյութով է պատված, որը նման է մարդու մաշկի: Դրա վրա անպիսի մազեր են դրված, որոնք գեթե չեն տարբերվում մարդու մազերից: Էպիդերմիսն անգլուխ խաղալիք է: Մազերը պարանոցից են աճում: Այն նաև մետաղական ձողից պատրաստված պոչ ունի: Այս խաղալիքն ուղղակի սարսափելի է: Ամենազարմանալին այն է, որ այս խաղալիքը նախատեսված է փոքր երեխաների համար (մինչև 5 տարեկան): Ախր երեխայի ինչի՞ն է պետք մսագունդ հիշեցնող այս գրոտեսկային խաղալիքը: Ահա թե արտադրող ընկերությունն ինչպես է ներկայացնում խաղալիքը.
- Այս խաղալիքների պահպանման համար առանձնահատուկ ջանքեր չեն պահանջվում: Դրանք կարող են պահպանվել սովորական սառնարաններում: Դրանց վրա կարող են անցկացվել մարդկային մաշկ հիշեցնող տարբեր կաշիներ և տարբեր մազափնջեր: Խաղալիքների վրա կարելի է նաև զանազան դաջվածքներ և փիրսինգ անել:
5 Մեզի և արտաթորանքի տեսքով փափուկ խաղալիքներ

Այս թավշյա խաղալիքներն օգտագործվում են այն ժամանակ, երբ ծնողները սկսում են սովորեցնել երեխաներին ինքնուրույն օգտվել զուգարանից: Դժվար է հասկանալ, թե ինչպես են դրանք նպաստում, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն օգտվել զուգարանից: Երբ երեխային թույլ են տալիս խաղալ մեզ և արտաթորանք պատկերող խաղալիքներով, այնուհետև խրախուսում, որպեսզի նա միայնակ գնա զուգարան և հոգա իր բնական կարիքները, երեխան կարող է այնտեղ էլ շարունակել նույն խաղը, սակայն արդեն առանց խաղալիքների:
6 Կտրատված լեդի

Այս խաղալիքը արտադրվում է Ճապոնիայում: Խաղալիքի տուփի մեջ դրված է կտոր-կտոր եղած մի տիկնիկ: Այնպիսի տպավորություն է՝ ասես նրա վնասվածքներից արյուն է ծորում, իսկ դեմքին անհամար կտրվածքներ են: Սա հիանալի տարբերակ է այն ծնողների համար, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխայի մոտ հոգեբանական խանգարումներ առաջանան:
7 Նմանակ տիկնիկ

Նմանակ տիկնիկը փոքրիկ արձանիկ է, որը նման է իր տիրոջը: Պարզապես պետք է ուղարկել այն մարդու լուսանկարը, ում նմանությամբ տիկնիկ եք ուզում պատվիրել, և կարճ ժամանակ անց տիկնիկը ձեզ կուղարկվի:
8 Հիտլեր

Հազիվ թե որևէ ծնող ցանկանա այսպիսի այլանդակ տիկնիկ գնել իր երեխայի համար: Թերևս միայն ռասիստական կազմակերպությունների անդամները կարող են բացառություն կազմել: Այս տիկնիկի հագին կա նացիստական համզգեստ, որը հնարավոր է հանել: Ուստի ցանկության դեպքում դուք կարող եք հիանալ Հիտլերի մերկ մարմնով:
Դիտեք նաև այս ֆոտոշարքը, որում ներկայացված են հոգեբանական շեղում առաջացնող խաղալիքների լուսանկարներ:



