Բայց էս Փոստանջյանը շա՜տ տիպը դուրս եկավ. ես էլ ասում էի՝ էս ի՞նչ նոր բեմականացված ներկայացում է սկսել` ԱՄՆ-ից Ստրասբուրգ գալով ու հայկական պատվիրակության լեգիտիմությունը կասկածի տակ առնելով: Էլի լկստվում ա Զառան, ու էս ամեն ինչի մեջ քաղաքական ենթատեքստն իր տեղը զիջում է պարզ կանացի նեղացկոտությանն ու հիշաչարությանը:

Պարզվում է, որ Փոստանջյանը, ում Ստրասբուրգ հրավիրել է ԵԺԿ-ն, դիմել է Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրա ճանապարհածախսերը, որոնք չի հոգացել հրավիրող կողմը, հոգա ԱԺ-ն` մեր հարկատուների միջոցներից, Հովիկ Աբրահամյանն էլ մերժել է, ու թեև միանգամայն այլ մոտիվներով, բայց լավ է արել, որովհետև ես` հարկատուս, դեմ եմ, որպեսզի Զառայի միջազգային գաստրոլները ֆինանսավորվեն իմ մուծած հարկերի շնորհիվ:

Արա, դե որ ասում եմ, որ մեր ընդդիմությունն էլ բանի պետք չէ, ասում են՝ սենց չի նենց ա: Ախր սրանց տաս իշխանությունները ոչ մի լուրջ բանով չեն տարբերվելու եղած արնախումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել