Tert.am-ը գրում է.

«Սայտոտեկ» դեղորայքի ազատ վաճառքը, օգտագործումը բերում է բավական բարդությունների՝ արնահոսությունների, բորբոքային պրոցեսի, հետագա չբերության: Tert.am-ի հետ զրույցում խոսելով նշված դեղամիջոցի բացասական ազդեցության մասին՝ այս մասին ասաց Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, գ.դ.պ. Ռազմիկ Աբրահամյանը:

Բժիշկը նշեց նաև, որ «Սայտոտեկ» դեղամիջոցը հիմնականում արտադրված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար, սակայն փորձը ցույց է տվել, որ այն օգնում է արգանդի կծկողականությունը բարձրացնելու և վիժումներ առաջացնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանըհայտարարել էր, թե 2010 թվականի տվյալով Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 29 000 աբորտ։ Նա նաև նշել էր, որ կա «սայտոտեկ» դեղամիջոցը, որը նպաստում է վիժմանը, ինչից էլ Հայաստանի ազգաբնակչությունը բավական շատ է օգտվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել