Կրկին կորուստ: Ցավով եմ նշում, բայց հայ ազգը երեկ ցնցվեց թուրքական դիվերսիայի հերթական լուրերից: Հայ տղային դեռ հողին չհանձնած՝ քաղաքական դեգրադացված դեմքերը սկսեցին դիվիդենտներ հավաքել միմյանց վրա: Փորձեք մի օր ապրել որպես մարդ. ամեն ինչ չէ, որ սկսվում ու վերջանում է քաղաքականությունով:
Կրքերը գնալով թեժանում են հունվարի 18-ի հանրահավաքի շուրջ: Ավանդական քայլը կատարված է՝ կազմակերպիչները հնչեցրեցին կոչն ուղղված ՍԴ-ին: Մեկը հանրահավաքին հնչած տարբեր կոչերը իր պատկերացմամբ ներկայացրեց որպես միասնության գրավական (իհարկե, ես այս պարադոքսը չեմ կարում մինչև այսօր վերլուծեմ), մյուսները այդ կոչերը օգտագործեցին որպես անմիաբանության վառ օրինակ: Մի խոսքով, հունվարի 18-ի հանրահավաքի հետ կապված արձագանքները չտարբերվեցին նախորդ հանրահավաքների արձագանքներից:
Անի Զախարյանը երեկ ակտիվիստների մեջ ման էր գալիս մեկին, ով կհրի ոստիկանին ու իր աչքերում կդառնա տղամարդ: Բա որ ասում եմ Անին մի քիչ շեղված ա, չեք հավատում: Քո աչքերում տղամարդ դառնալու համար մի քանի հոգի գնան նստե՞ն: Անի ջան, այ որ անկրկնելի գեղեցկություն ունենայիր, այդ ժամանակ դեռ կարելի էր մտածել քո առաջարկների մասին: Բայց հիմա քո աչքերը շատերի համար առոչինչ են:
ՕԵԿ-ի մասին մի քիչ խոսվեց, բայց խոսվեց: Պատկերացնում եք՝ ՕԵԿ-ը դեռ քաղաքականության մեջ է ու քաղաքական հայտարարություններ է անում: Ես մտածում էի՝ ՕԵԿ-ը շուտվանից ձուլվել, վերջացել է, բայց արի ու տես՝ նրանք կրկին զարմացրեցին մեզ:
Ուզում եմ շնորհավորել Ստյոպա Սաֆարյանին իր ընկերոջ՝ (այդպես նա է ասում)
Վլադիմիր Կլիչկոյի նոր պաշտոնով: Վլադիմիրը կամ, ավելի ընկերական ասած Վլոն, այժմ Մայդանի ընդդիմության միասնական առաջնորդն է: Հետո ասում եք՝ Հայաստանում մարդիկ իրանց տեղերում չեն. բռնցքամարտիկը Ուկրաինայում քաղաքական միավորների առաջնորդ: Բայց դե նա ընդդիմություն է, իսկ ընդդիմության աչքերում այնտեղ բոլորը իրենց տեղերում են:



