«Աժ նախագահն առաջիկայում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ նրանք մեկնելու են արաբ շեյխերից մեկի հրավերով։ Ու քանի որ այդ շեյխի ֆինանսավորմամբ հայկական եկեղեցի է կառուցվել, ուստի Աժ նախագահն ու կաթողիկոսն իրենց պարտքն են համարել չմերժել հրավերը։ Աժ-ից, սակայն, այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը Հ. Աբրահամյանի ընկերն է՝ Աժ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել