«Մանդատից ինքնակամ հրաժարված Խաչիկ Հարությունյանը դեռևս նոր աշխատանքի չի անցել։ Նոյեմբերին հայտարարվեց, որ ՕԵԿ պատգամավորը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել, որպեսզի ղեկավարի ՀԱՊԿ ակադեմիան։ 
Երեկ Հարությունյանը մեզ հետ զրույցում թեպետ նշեց, որ արդեն աշխատանքի է անցել, սակայն պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ. «Դեռ բավականին աշխատանքներ կան անելու, ակադեմիան դեռ չի գործում որպես այդպիսին, բավականին աշխատանքներ կան այնտեղ՝ շինարարական, բավականին ծրագրերի հետ կապված, մինչև տեսնենք, թե երբ կգործի»։

Փաստորեն, Հարությունյանը դեռևս չգործող ինստիտուտում պարզապես նշանակված ռեկտոր է՝ ոչ ավելի։ Սա նշանակում է, որ նա ոչ թե ինքնակամ հրաժարվեց պատգամավորական մանդատից, այլ որպեսզի խորհրդարան գա Արթուր Բաղդասարյանի մտերիմ, Հեղինե Բիշարյանի բարեկամ Լևոն Դոխոլյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել