«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ապրիլ տեղի կունենան ոչ միայն մի շարք նախարարների, «ժամկետանց» մարզպետների փոփոխություններ, այլև որոշ հետաքրքիր «ռակիրովկաներ»։ Ըստ ամենայնի՝ Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման «քրեական գործով» անցնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ըստ որոշ տեղեկությունների, «կտեղափոխեն» Կոտայք՝ Կովալենկո Շահգալդյանի պոստին տիրություն անելու, նախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մարզպետ նշանակելու իմաստը մարզում ստեղծված լարված իրավիճակը թուլացնելն էր՝ կապված դիզվառելիքի, ձկնաբուծական և ջրօգտագործման խնդիրների հետ, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի և Լոնդիկի «լուծը» թեթևացնելը։ Այժմ մարզպետը մարզը որոշակիորեն «բեռնաթափել» է Աբրահամյանի կադրերից՝ լուծելով իր առջև դրված թիվ մեկ խնդիրը, ուստի կարող է ստանձնել հաջորդ՝ նախարարի պաշտոնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։