Մի քանի անգամ գրել եմ տարբեր ժամանակներում այս մասին: Չեմ ծուլանում ու նորից եմ գրում՝ հույս ունենալով, որ հասարակական-քաղաքականն շարժումների մեր առաջատարները կնկատեն ու կարձագանք են այս առաջարկությանս:
Առաջարկում եմ հայոց բանակում մտցնել շարքային զինվորների և սերժանտների կյանքի պարտադիր պետական ապահովագրություն՝ բավականին զգալի գումարային վճարներով: Ասենք, օրինակ, մարտիկի զոհվելու կամ աշխատունակության վերջնական կորստի համար ապահովագրական 50-100 հազար դոլար միանվագ վճարումներ: Այս քայլը, բացի լուրջ օգնություն լինելուց, կունենա նաև զսպող նշանակություն հրամկազմի համար, որպեսզի ավելի լուրջ ուշադրություն դարձնեն զինվորների անվտանգ ծառայության ապահովմանը: 
Աշխարհի շատ բանակներում կա նմանատիպ ապահովագրությունը ահռելի` նույնիսկ միլիոնի հասնող վճարումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել