Galatv.am-ը գրում է.

Լուսանկարիչ Հոսսեյն Ֆաթեմին իր ֆոտոշարքում ցույց է տալիս այն, թե ինչով են զբաղվում երիտասարդ իրանուհիները իրենց տների և ակումբների փակ դռների հետևում:

Ավելի քան 20 տարի է Իրանից ստացվող լուրերն ու լուսանկարները բավականին միօրինակ էին` կանայք փարանջայով, մահապատիժներ հանրության աչքի առջև, դրոշների ցուցադրական հրկիզում և միջուկային զենքի մասին լուրեր: Սակայն այս հնագույն երկրում իրական առօրյա կյանքը շատ ավելի բազմազան է:

Կինը Չեխել Մանբար արարողության ժամանակ, որն անցկացվում է Աշուրայից առաջ Խորեմաբադում: Ավանդույթի համաձայն` իրանցի կանայք քաղաքի կենտրոնում մոմեր են վառում ու ոտաբոբիկ քայլում: Արարողությունը սկսվում է վաղ առավոտյան և շարունակվում է ողջ օրը:

Մերկ կինն իր տանն անկողնու վրա: Նա ստիպված է աշխատել որպես մարմնավաճառ, որպեսզի կերակրի իր երկու երեխաներին:

Կանայք գեղեցկության սրահում, ուր ոչ մի տղամարդ իրավունք չունի մտնելու: Կանանց գեղեցկության սրահում աշխատել տղամարդկանց, բնականաբար, ևս արգելված է:

Գինովցած կանայք վայելում են խնջույքը: Չնայած բարեկամական կապեր չունեցող կանանց և տղամարդկանց արգելում են շփվել և միասին հանգստանալ, շատերն անտեսում են այս օրենքն իրենց տներում:

Ռոք խումբ, փակ երեկույթի ժամանակ

Բացառապես կանանց համար նախատեսված մարզասրահ

Կանայք բիլիարդ են խաղում տղամարդկանց համար նախատեսված հանգստյան սրահում, ուր կանանց մուտքը խստիվ արգելված է:

Կանայք նարգիլե են ծխում, ինչը հասարակական վայրերում արգելված է եղել:

Կանայք ծխում են տան պատշգամբում: Տանը նրանք անպատիժ կերպով կարող են կրել կարճաթևք հագուստ և չծածկել գլուխը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել