Lragir.am-ը գրում է.
Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Արմեն Հովհաննիսյանի սխրանքի վերաբերյալ: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել եւ շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել եւ դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:
Նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:



