Esem.am-ը գրում է.

Հանրության կողմից «ռաբիսի թագուհի» հռչակված երգչուհի Նանայի հետ հանդիպեցինք երևանյան ռեստորաններից մեկում: Հանրության քննարկման կիզակետում գտնվող երգչուհին այս տարի կամուսնանա: Երգչուհու հետ խոսել ենք անձնական կյանքի,առաջիկա ծրագրերի և ոչ միայն այդ ամենի մասին:)

Ասում ենոր կարիերա ստեղծելու հիմնական բաղադրիչներից մեկն էլ գեղեցիկ արտաքին ունենալն ու համարձակ ոճով հանդես գալն էՁեր հաջողության գրավականը ո՞րն եք համարում:

-Սկսեմ նրանից, որ ինձ փոքր ժամանակից ասել են «պարոն Բախտիկյան» (ծիծաղում է, հեղ.): Իսկապես` ամեն հարցում բախտս բերում է, այս բնագավառում էլ է այդպես: Առաջին երգս, որը կատարեցի մոր մասին էր: Այդտեղից էլ սկսվեց «պարոն Բախտիկյանի» առաջին քայլերը: Ժողովուրդն ինձ սիրեց և ընդունեց այդ երգով: Այն, որ արդեն տասը տարի է, ինչ այս բնագավառում եմ և վայելում եմ շատերի սերը, աշխատասաիրությանս շնորհիվ է: Շատերին թվում է, որ այս բնագավառում աշխատելը հեշտ է, իրականում անընդհատ ինքնաթիռների, մեքենաների մեջ լինելը, երկրից երկիր գնալը բավականին բարդ է:  Փորձում եմ շատ աշխատել, որպեսզի մնամ բեմում:

-Շատերը ռեստորանում կամ ակումբներում երգող երգիչներին «ցածրակարգ» են համարումԳիտենքոր Դուք նույնպես երգում եք ակումբում և կորպորատիվ միջոցառումների ժամանակԿարծիքներից սրտնեղո՞ւմ եք:

-2006 թվականին ինձ մոտ սթրեսային վիճակ էր: Ընկերներիցս մեկն ինձ դեպրեսիայից հանելու համար «ստիպելով» հրավիրեց աշխատել ակումբներից մեկում: Սակայն, մի քանի ամիս եմ միայն աշխատել այնտեղ: Ինչ վերաբերվում է ծնունդներին, հարսանիքներին երգելուն` շնորհակալ եմ Աստծուն, որ ժողովուրդն ինձ սիրում և հրավիրում է: Բեմը նաև ռեստորանի բեմն է: Երևի պարապության արդյունք է, անմակարդակ քայլ, որ նման մեկանաբանություններ են անում: Էթիկայի, մակարդակի հարց է, իսկ Հայաստանում չկա էթիկան: Ժողովուրդը շատ է չարացել, ինքս էլ չեմ հասկանում` ինչու:  Հասկանում եմ, որ գործ չկա, մարդկանց ձեռքը   գումար չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ իրար հանդեպ պետք է այսքան չար լինել:

-Ռեստորաններում երգելով ավելի շա՞տ գումար եք վաստակում:

-Իմ պարագայում կարելի է ասել` ոչ: Ես գումար վաստակում եմ համերգներով, շրջագայություններով: Կարելի է ասել` ամենաթանկ ու պահանջարկ ունեցող երգչուհին եմ: Ոչ թե ես եմ ինձ կնքում որպես ամենաշատ վարձատրվող երգչուհի, այլ, ինչպես հասկանում եմ, էդպես էլ կա:  Ես համալիրում երկու օր համերգ եմ ունեցել լեփ-լեցուն դահլիճով, եթե էս տարի հասցնեմ էլի երկու օրով համալիր լցնել, շատ մարդկանց շատ բան կապացուցեմ:

 

-Որքա՞ն արժե Ձեր մեկ ելույթը:

-Հստակ գին չեմ կարող ասել, բայց կնշեմ այն, որ Հայաստանի ու դրսի գները տարբեր են: Հիմնականում դրսից ենք գումար աշխատում:

-Առաջիկա ի°նչ ծրագրեր ունեք:

-Քանի որ ձայնասկավառակ անցած տարի եմ թողարկել, չեմ կարծում` այս տարի նոր ձայնասկավառակ լինի: Չեմ սիրում շատ կարճ ժամանակում մի քանի ձայնասկավառակ ունենալ, քանի որ մարդիկ չեն հասցնում հիշել երգերը: Առաջիկայում կլինեն նոր երգեր, նոր տեսահոլովակներ: Նախատեսում եմ նաև  ունենալ դուետներ, բայց չեմ կարող հստակ ասել, թե ում հետ: Սկսվել են նաև շրջագայությունները, հիմնականում Ռուսաստանում և Եվրոպայում: Պլանավորել ենք նաև համերգներով հանդես գալ Հայաստանի շրջաններում, բայց սա դեռևս հստակ չէ:

-Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում նաև, որ Ձեր սիրեկաններից մեկը թանկարժեք մեքենա է նվիրել Ձեզ, իսկ հարաբերությունները խզելուց հետո` հետ վերցրել նվերը: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

-Չգիտեմ երդվե՞մ, թե ինչպես ասեմ, որ ես սիրեկաններ չունեմ, իսկ այս լուրն ուղղակի աբսուրդ է: Իմ ընտանիքի անունով եմ երդվում, որ իմ կյանքում ոչ մի սիրեկան մեքենա չի նվիրել ինձ: Ինչ մեքենա ցանկացել եմ, ինքս էլ գնել եմ: Էնպես չէ, որ ես աչքերս բացել եմ ու սիրեկանս ինձ մեքենա է նվիրել: Դա ուղղակի անասունություն է: Չի կարելի այդքան մեղք վերցնել քեզ վրա: Մարդիկ էնքան վատ բաներ են գրում, ընդհուպ մինչև այն, որ աբորտ եմ արել: Կեղծ էջերից մեկնաբանություններ գրելը դեռ չի նշանակում, որ մեծություններ են: Ճաշակին ընկեր չկա. չեն կարող բոլորն ինձ լսել ու սիրել, բայց չի կարելի նաև նման հիմարություններ տարածել: Ո՞ւր է էդ սիրեկանը, ո՞վ տեսավ էդ սիրեկանին, որտե՞ղ: Ինձ թվում է` եթե ես լինեի չաղ ու գեշ, էսքան քլնգված չէի լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել