Tert.am-ը գրում է.

Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարի ընթացքն արդեն ցույց է տալիս, որ այն ձնագնդիկի էֆեկտ կստանա: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով հունվարի 18-ին Երևանի Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության անցկացրած հանրահավաքը: «Ես վտահ եմ, որ այս հանրահավաքն իր նպատակին ծառայելու է, հասնելու է նրան, որ իշխանությունները նահանջեն»,-ասաց նա:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին` ակտիվ մասնակցության համար և հույս հայտնեց, որ հաջորդ հանրահավաքները բազմապատկվելու են: «Հոյակապ հանրահավաք էր այսօր, մարդիկ չափազանց ակտիվ էին, և ես վստահ եմ, որ մասնակիցների թիվը բազմապատկվելու է, և պահանջներն ավելի են մեծանալու»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել