Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն իրականում անմտություն է և չի բխում ՀՀ քաղաքացու շահերից: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ սա ո՛չ ապագա ունի, ո՛չ էլ ապագայում կկարողանա ինչ-որ խնդիր լուծել: Մեկ մարդու հաշվարկով ամսական այդ 5%-ը (միջին հաշվարկով) կազմում է 5000 դրամ, իսկ տարեկան՝ 60.000 դրամ: 30 տարի հետո այն կկազմի 1.800.000 դրամ, պետությունը այն կկրկնապատկի և ընդհանուր վերցված կկազմի 3 մլն. 600 հազար դրամ: Եթե անգամ պատկերացնենք, որ ամեն ինչ ճիշտ է և յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարում է իր հասանելիք տոկոսը, իսկ համակարգը հասնում է իր նպատակին, ապա այստեղ առաջ են գալիս, թերևս, խիստ կարևոր և արդիական երեք հարցերը:
1. Այս գումարը քանի՞ տարվա թոշակ պետք է լինի:
2. Ամսական թոշակառուն որքա՞ն թոշակ պետք է ստանա:
3. Եվ ամենագլխավոր հարցը՝ դրամը ի՞նչ արժեք կունենա 30 տարի հետո: 
Եթե անգամ պատկերացնենք, որ 2034 թվականին թոշակառուն կստանա ամսական 60.000 դրամ թոշակ, ապա այն ընդամենը 5 տարի կստանա, քանի որ այս հաշվարկով 5 տարում կուտակված ամբողջ գումարը սպառվում է: Իսկ դրամի հնարավոր արժեքը ոչ ոք չի կարող գուշակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել