Ընդլայնվել է հիվանդությունների ցանկը, որոնց հանգեցնում է ծխելը   Panorama.am-ը գրում է.

Մինչ օրս հայտնի հիվանդություններին, որոնց հանգեցնում է ծխելու արատավոր սովորույթը, մասնագետները ավելացրել են ևս մի քանիսը: ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Բորիս Լուսնյակը, Սպիտակ տանը ներկայացնելով ծխախոտի դեմ պայքարի 50-ամյակին նվիրված զեկույցը, առաջարկել է ընդլայնել հիվանդությունների ցանկը, որոնց հանգեցնում է ծխելը:

«Վեստի.ռու»-ն թվարկել է այդ հիվանդությունները` երկրորդ կարգի շաքարախտ, լիարդի քաղցկեղ, աղիների չարորակ գոյացություններ, արթրիտ և այլն:

Լուսնյակը հորդորել է ավելի ակտիվացնել ջանքերը և միջոցառումները ծխելու դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել