Armsport.am-ը գրում է.
Վերջին օրերին, ղազախական զանգվածային լրատվամիջոցները մի շարք տեղեկություններ են հրապարակել այն մասին, համաձայն որոնց՝ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել «Աստանան»:
Այսօր էլ vesti.kz-ը գրել է, որ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ոչ միայն «Աստանան», այլ նաեւ, համատեղությամբ, Ղազախստանի հավաքականը, որը ներկայումս չունի գլխավոր մարզիչ:
Armsport.am-ը փորձեց լուրերի արժանահավատությունը պարզել անձամբ Վարդան Մինասյանից: Մասնագետը հերքեց տարածված տեղեկությունները՝ նշելով, որ իր հետ «Աստանան» եւ Ղազախստանի հավաքականը գլխավորելու առնչությամբ որեւէ բանակցություն չի ընթացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել