Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է արածել, որում անդրադառնում է Ֆինանսների նախարարության՝ հունվարի 17–ին ներկայացրած տեղեկատվությանը, թե ՊԵԿ–ում խախտումներ են հայտնաբերվել։

ՊԵԿ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, ուստի, թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երևույթի պատճառները վերհանելու և օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետին: Ավելին, Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):

Մասնավորապես, 2012թ. օգոստոսից ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունը նշված փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածների հատկանիշներով իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով 2012թ. սեպտեմբերից մինչ օրս ՊԵԿ հետաքննության վարչություն մուտք է եղել 581 նյութ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը շուրջ 87 միլիոն դրամի չափով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել