Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է Ռադայի ընդունած կոշտ օրենքների փաթեթը, որոնք բարդացնում են ցույցերի իրականացումը, տեղեկացնում է BBC-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը և Եվրամիությունը մտահոգություն էին հայտնել ընդունված օրենքների առթիվ և կոչ են արել Յանուկովիչին վերանայել դրանք:
Հիգնշաբթի օրը Գերագույն ռադան պարզեցրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընացը, հեռակա դատավարության կարգ է մտրցել և խստացրել պատասխանատվությունը ցանկացած տեսակի ակցիայի մասնակցելու համար:
ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում նշված է. «Օրենքների մի մասը սահմանափակում է խաղաղ բողոքի և խոսքի ազատության իրավունքը, ճնշման է ենթարկում ազատ մեդիային և խոչընդոտում է հասարակական կազմակերպությունների աշխատանքը»:
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես քննադատել է օրենքների փաթեթը՝ նշելով, որ դրանք հակասում են Ուկրաինայի եվրոպական ձգտումներին:



