Tert.am-ը գրում է.

Մգինգո կղզին գտնվում է Աֆրիկայում՝ Վիկտորիա լճում։ Այն զբաղեցնում է մոտ 1.800 քմ տարածք, որտեղ ապրում է 131 մարդ, հայտնում է bigpicture.ru-ն՝ ներկայացնելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու մասին լուսանկարներ։

Migingo02 Мгинго – самый густонаселенный остров в мире

Այս մարդիկ զբաղվում են ձկնորսությամբ և թույլ չեն տալիս օտարներին մուտք գործել իրենց համայնք։ Կղզին վիճելի տարածք է համարվում Քենիայի և Ուգանդայի միջև։

Migingo04 Мгинго – самый густонаселенный остров в мире

Մգինգոն բնակեցվել է միայն 1991-ին։ Այդ ժամանակ 2 քենիացի ձկնորս՝ Դալմաս Տեմբոն և Ջորջ Կիբեբեն, ուղևորվել են այնտեղ՝ ապրելու, սակայն մինչ բնակվելը՝ իրականացրել են չար ոգիների վտարման ծես. աֆրիկացիները հավատացել են, որ կղզին չար ոգի Կալելեի տունն է։

Migingo05 Мгинго – самый густонаселенный остров в мире

Դրանից հետո երկու համարձակ ձկնորսներին միացել են մոտ 60 աֆրիկացիներ՝ Քենիայից, Ուգանդայից և Տանզանիայից։ Իսկ արդեն 2009-ին կղզում բնակիչների թիվը հասել է 131-ի։

Migingo06 Мгинго – самый густонаселенный остров в мире

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել