1  Կատիսոֆոբիա

Կատիսոֆոբիան նստելու վախն է: Այս ֆոբիան կարող է առաջանալ թութքի հետևանքով, սակայն որոշ դեպքերում այն ի հայտ է գալիս, երբ մարդուն ստիպում են սուր բանի վրա նստել կամ, երբ նա պատահաբար նստում է սուր բանի վրա:  Այն կարող է պայմանավորված լինել նաև մանկության տարիներին հետույքին հասցված հարվածով: Կատիսոֆոբիային բնորոշ են առատ քրտնարտադրությունը, ծանր շնչառությունը և լարվածությունը:

 2  Փենթերոֆոբիա


Այս ցուցակում ներառված ֆոբիաներից ամենատարածվածը, թերևս, փենթերոֆոբիան է: Սա զոքանչի հանդեպ տածած վախն է: Կարելի է վստահաբար ասել, որ ամուսնացած մարդկանց մեծ մասը ինչ-որ ժամանակ տառապել են այս սարսափելի ֆոբիայից: Այն հաճախ է պատկերվում կինոնկարներում, զվարճալի գովազդներում և այլն: Այս մտավոր շեղումից բուժվելու ամենատարածված եղանակներից մեկը ամուսնալուծությունն է, սակայն նույնիսկ այդ դեպքում բուժումը երաշխավորված չէ:

 3  Էյսոտրոֆոբիա

Էյսոտրոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են հայելիներից: Նրանք կարծում են, որ հայելու մեջ նայելով՝ նրանք կարող են անկախ իրենց կամքից կապի մեջ մտնել հանգուցյալների հետ: Այս ֆոբիայով տառապող մարդիկ լարվածություն են զգում, թեպետ իրենք էլ են գիտակցում, որ իրենց վախն իռացիոնալ է: Նրանց վախը շատ դեպքերում կարող է պայմանավորված լինել սնահավատությամբ: Նրանք հավատում են, որ հայելի կոտրելը վատ նշան է, և առհասարակ խուսափում են հայելու մեջ նայելուց:

 4  Պեդիոֆոբիա

Պեդիոֆոբիան տիկնիկների հանդեպ տածած վախն է: Այս վախն արտահայտվում է ոչ միայն սարսափազդու, այլև ցանկացած տիկնիկ տեսնելիս: Այս ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են մանեկեններից և ռոբոտներից: Ուստի, նրանց համար դժվար է հագուստի խանութներից գնումներ կատարել և անգամ ցուցափեղկերի մոտով անցնել: Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ պեդիոֆոբիան առաջանում է այն վախից, որ տիկնիկը կարող է կենդանանալ: Հետագայում Մասահիրո Մորին զարգացրեց այդ տեսությունը՝ նշելով, որ որքան ավելի է անշունչ առարկան նմանվում մարդուն, այնքան ավելի վանող են դառնում նրա ոչ մարդկային հատկանիշները: Պեդիոֆոբիան պետք չէ շփոթել պեդոֆոբիայի հետ: Պեդոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են ոչ թե տիկնիկներից, այլ երեխաներից:

 5  Ագիրոֆոբիա

6A00D834517E6E69E200E54F1Bb1738834-800Wi

Ագիրոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են փողոց, մայրուղի կամ գլխավոր ճանապարհ հատելուց: Հենց այդ պատճառով էլ այս ֆոբիայով տառապող մարդկանց համար դժվար է քաղաքում ապրել: Ագիրոֆոբիա բառը ծագել է հունարեն «գիրուս» բառից, որը թարգմանաբար նշանակում է սուրալ: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ ագիրոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են սրընթաց երթևեկությունից:  

 6  Մագեիրոկոֆոբիա

Մագեիրոկոֆոբիան ուտելիք պատրաստելու վախն է: Այս եզրույթը ծագել է հունարեն մագեիրոկոս բառից, որը թարգմանաբար նշանակում է խոհարարական ձիրքով օժտված մարդ: Այս շեղումը կարող է հյուծիչ ազդեցություն թողնել և հանգեցնել անառողջ սննդակարգի, մասնավորապես այն դեպքերում, երբ մագեիրոկոֆոբը միայնակ է ապրում և իր կողքին չունի մեկը, ով իր համար ուտելիք կպատրաստեր: Մագեիրոկոֆոբիայով տառապող մարդիկ կարող են նեղվել խոհարարական ձիրքով օժտված մարդկանց ներկայությունից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել