Panorama.am-ը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին չի պատրաստվում հանդես գալ «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Այս մասին Panorama.am-ին ասաց Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը:
Միաժամանակ, Ա. Խեչոյանը չբացառեց, որ առաջիկայում օրենքը հնարավոր է փոփոխությունների ենթարկվի. «Սա ստատիկ գործընթաց չի: Տնտեսության տարբեր շահերից ելնելով, հնարավոր է, որ պետությունները նման փոփոխություններ անեն: Այս պահին մենք արդյունավետ ենք համարել այս տարբերակը, դրանով առայժմ առաջնորդվում ենք: Թե վաղը ի՞նչ կլինի, պայմանավորված տարբեր հանգամանքներով, այս պահին չենք կարող ասել»:
Նա չբացառեց նաև տարբերակը, երբ նախաձեռնության հերթը նախարարությանը չհասնի, օրինակ օրենսդիրները գործադիրից առաջ ընկնեն ու իրենք առաջարկեն ժամային գոտու փոփոխություն:
Հայաստանում ժամային գոտու փոփոխության հետ կապված քաղաքացիների շրջանում մտահոգություններ ու հարցեր առաջացան այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը համաձայնել է Օլիմպիադայից հետո սլաքները սեզոնային հետ-առաջ տանելուն:
«Որոշումն արդեն կայացված է, սակայն դրա մասին կհայտարարվի Օլիմպիադայից հետո»,-գրել էր «Իզվեստիան» («Известия»):
Հայաստանի կառավարությունը մոտ մեկ տարի առաջ որոշեց այլևս ամառային ժամանակի չանցնել: ՀՀ գործադիր մարմնի այս որոշմանը նախորդել էր Ռուսաստանի նույն որոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



