PR ակցիաները վստահեք պրոֆեսիոնալներին: Օրվա չստացված PR:
21-րդ դարի պայքարը լինելու է գրասենյակային: 21-րդ դարի խորհուրդ
Գրասենյակների հայտարարությունները ու գրասենյակային պայքարը շարունակվում է: Փող չունեցող Հայերը մեկ գիշերա մեջ բացեցին գործող գրասենյակներ: Ամենակարևորն այն է, որ բոլորն էլ լուրջ հայտարարություններ են անում ու բոլորը դարձել են քաղաքական գործիչներ: Հենց գրասենյակները իրար մեջ հարցերը պարզեն, գուցե մարդիկ հայտարարություններով հանդես գան:
Ասեղ ու ՁԻԱՀ, ահա այն երկու բառերը, որոնք համադրելով, կարելի է PR անել սեփական կամ կիսասեփական կազմակերպությունը: Սևան Աղաջանյան ջան, բա քեզ պե՞տք էր: Ռուսական զառանցանքը բերեցիր Հայաստանում տարածեցիր, որ ի՞նչ անես: PR ակցիա սկսելուց առաջ կարելի է խորհրդակցել ինչ-որ PR կազմակերպության հետ: Հաջորդ անգամվա համար հաշվի առեք:
Արմեն Աշոտյանը դեռ 2005 թվականից առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանարապետության: Այս հարցի շուրջ երկու խումբ մարդիկ ձևավորվեցին, մի մասը սատար կանգնեց այս առաջարկին, իսկ մյուս մասը ուղղակի անհիմն առաջարկություն համարեց: Կներե՛ք, կար նաև երրորդ կոնտինգենտը, որոնք ո՛չ հասկացել էին առաջարկի իմաստը, ո՛չ էլ ուսումնասիրել առաջարկը, ուղղակի սա նրանց ևս մեկ անգամ խոսելու և ինչ-որ բան բոյկոտելու հնարավորություն տվեց:
Միշել Օբաման դարձավ 50 տարեկան: Այս լուրը պետք է հետաքրքրեր Արթուր Սաքունցին ու «Ժառանգություն» իրավապաշտպան կազմակերպությանը՝ ի դեմս Զարուհու, որովհետև նա է այժմ այս կազմակերպության ներկայացուցիչը ԱՄՆ-ում և, ամենայն հավանականությամբ, գնացել է ԱՄՆ՝ այս կարևոր կորպորատիվին մասնակցելու համար: Ինձ համար, սակայն, անհասկանալի էր՝ ինչո՞ւ այս լուրը հետաքրքրեց շատերին: Ինչևէ, Միշելի գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրեն հիշեցին:



