Հաշվեցինք տղայիս հետ ու ստացվեց, որ ԱՄՆ-ում 1000 խմ գազը բաժանորդին հասնում է ճիշտ նույն 400 դոլարով, ինչ Հայաստանում է: Սակայն կա մի պարզ ու շատ մտահոգիչ բան: Տղաս իր 240 քառ. մետր սեփական տունը տաքացնելու համար դեկտեմբեր ամսին ծախսել է 150 դոլարի գազ այն ժամանակ, երբ Երևանի 80 քառ. մետր բազմաբնակարան շենքի բնակիչն է նույն չափի մուծում կատարում: Սա նշանակում է, որ Երևանի բնակչի օգտագործած գազը մի քանի անգամ քիչ ջերմատվություն ունի, քան ԱՄՆ-ի գազն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



