Երգչուհի Լանա Դել Ռեյն աշխարհին հայտնի է ոչ միայն իր վոկալով, այլ նաև ոչ ստանդարտ ոճով: Երգչուհուն հնարավոր է տեսնել ինչպես հիպիական, հիփսթերական, այնպես էլ դասական լեդիի ոճով հագնված: Վերջին ժամանակներս Լանա դել Ռեյին հաճախ են համեմատում Էմմի Ուայնհաուզի հետ՝ նույնատիպ շպար եւ նույն բարձր սանրվածքը 50-ականների ոճում: Առօրյա կյանքում երգչուհին նախապատվությունը տալիս է ջինսերին եւ կեդերին: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել