1in.am-ը գրում է.
27-ամյա ակտիվիստ-բնապահպան Ռոբ Գրինֆիլդը, հիմնվելով «Մեկ մարդու աղբը մյուսի համար գանձ է» ասացվածքի վրա, որոշել է յուրահատուկ ձևով տարածել սննդի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ԱՄՆ-ում շատ է թափվում: Նա լրագրողներին հայտնել է, որ սնվելու է բացառապես աղբամաններից, և իր սառնարանը լցրել է սուպերմարկետների աղբամաններից հավաքած 200 դոլար արժողությամբ մրգերով և բանջարեղենով:
Այս ամառ Ռոբ Գրինֆիլդն իր հեծանվով ճանապարհորդել է Ամերիկայով և ճանապարհին տարբեր աղբամաններից գրեթե 126 կգ սննդամթերք է կերել: Բնական ռեսուրսների պահպանության խորհրդի կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամերիկացիներն ու սննդամթերքի խանութներն ամեն տարի 165 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ սննդամթերք են թափում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_244893.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



