Tert.am-ը գրում է.

Աշխարհում թե´ օդային, թե´ ցամաքային հակատանկային միջոցները շատ-շատ են, իսկ մեր ունեցած հակատանկային միջոցները շատ փորձված, «կյանք տեսած» զինատեսակներ են։ Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի` Թուրքիայից հակատանկային միջոցների ձեռք բերման փաստին:

Ինչպես երեկ հաղորդել էր Tert.am–ը՝ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանը Թուրքիայից գնում է UMTAS և OMTAS կառավարվող հակատանկային հրթիռներ: Ներկայում այս հրթիռները փորձարկվում են ադրբեջանցի զինվորականների կողմից: РосБалт-ի հաղորդմամբ՝ միջին տարածության հակատանկային OMTAS հրթիռների գործածության շառավիղը կազմում է 4.000 մետր, իսկ հեռու տարածությունների համար նախատեսված UMTAS հրթիռներինը՝ 8.000 մետր: UMTAS-ը հնարավոր է տեղադրել տրանսպորտային միջոցների, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և կործանիչների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել