Эмбер Херд с кольцомՀոլիվուդյան աստղ Ջոննի Դեպպը շատ հավանական է, որ ամուսնության առաջարկություն է արել ամերիկացի դերասանուհի և մոդել Էմբեր Հերդին: Վերջերս դերասանուհուն նկատել են ամուսնական մատանիով: Էմբեր Հերդին պապարացիները տեսել էին Լոս Անջելոսում գտնվող ռեստորաններից մեկի դիմաց: Դերասանուհին փորձել է պապարացիներից թաքցնել իր ձախ ձեռքը, սակայն լուսանկարիչներն, այնուամենայնիվ, նկատել են մատանին: Ոչ աստղերը, ոչ էլ նրանց ներկայացուցիչները ամուսնության մասին լուրերը դեռևս չեն մեկնաբանել: Նշենք նաև, որ զույգը անցած հանգստյան օրերին ներկա է գտնվել Skirtball կենտրոնում տեղի ունեցող ցուցահանդեսին: Այնուհետև Էմբեր Հերդն, առանց Դեպպի ուղեկցության, հայտվել է «Ոսկե գլոբուսի» կարմիր գորգին:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել