Բրիտանացի զույգը հարսանեկան անհավանական ռոմանտիկ արկածներ է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում` 2011թ.-ից աշխարհի տարբեր երկրներ ճանապարհորդելով ու յուրաքանչյուր երկրում տեղի ավանդույթներին համապատասխան հարսանիք կազմակերպելով: Մանչեստերից Ալեքս Փելինգն ու Լիզա Գանտը արդեն 52 հարսանիք են ունեցել՝ աշխարհի ամենատարբեր վայրերում:
Նրանք իրենց բլոգն են վարում, որտեղ հրապարակում են իրենց լուսանկարներն, ու արդեն ավելի քան 37.000 հետևող ունեն:
Զույգը հանդիպել է 2008թ.-ին, ու չորս տարի միասին ապրելուց հետո որոշել շուրջերկրյա ճանապարհորդություն կազմակերպել ու ամուսնանալ յուրաքանչյուր երկրում՝ տվյալ երկրի մշակույթին հատուկ ավանդույթներով:
Իրենց ճամփորդությունները ֆինանսավորելու համար զույգը վարձով հանձնեց իրենց տունը, վաճառեց ունեցվածքի որոշ մասն ու սկսեց արկածային հարսանեկան ճանապարհորդությունը:





























