10  Կիմ Ջոնգ Ունը մահապատժի է ենթարկել իր սիրուհուն

South Korean Conservative Protesters Rally Against North Korea

Ըստ Հարավային Կորեայի ամսագրերից մեկի՝ Կիմ Ջոնգ Ունը 2013 թ.-ի օգոստոսին պատվիրել է մահապատժի ենթարկել իր նախկին սիրուհուն՝ Հյոնգ Սոնգ-Վոլին և 20 երաժիշտի: Նրանք թողարկում և վաճառում էին սեռական բնույթի տեսաերիզներ, որոնց գլխավոր գործող անձինք հենց իրենք էին: Մահապատժից մի ամիս անց այն տեսանյութը, որի համար Հյոնգը ստիպված եղավ իր կյանքով վճարել, հայտնվեց Youtube-ի չինական տարբերակում: Այդ տեսանյութում պատկերված էր, թե ինչպես են Հյոնգն ու երկու այլ կանայք կիսամերկ պարում Էլվիս Փրեսլիի երգի տակ: Դժվար է հավատալ, որ սոսկ կիսամերկ պարելու համար պոռնոգրաֆիայի մեղադրանք կարող էր ներկայացվել:

Հարավային Կորեայի այդ նույն ամսագրում հաղորդվում էր, որ շշուկներ են պտտվում այն մասին, որ Կիմը մի այլ դեպք կոծկելու համար է դիմել այդ քայլին: Ըստ պտտվող շշուկների՝ Կիմի ներկայիս կին Ռի Սոլ-Ջուն մահապատժի ենթարկված երաժիշտների հետ նախկինում հայտնվել էր նմանատիպ տեսանյութերում: Սկանդալը կանխելու համար Կիմը որոշեց մեկընդմիշտ լռեցնել նրանց: Ինչպես միշտ, Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը դատապարտեց Հարավային Կորեային և Ճապոնիային՝ Կիմի կնոջ մասին ստահոդ լուրեր տարածելու մեջ, և սպառնաց վրեժ լուծել, սակայն չհերքեց մահապատժի մասին տեղեկատվությունը:

 9  Գեներալներն ու նրանց սիրուհիները

Zu Guttenberg Meets With ISAF Commander General Petraeus

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար գեներալ Դևիդ Պետրեուսը ստիպված էր հրաժարվել պաշտոնից այն բանից հետո, երբ ընդունեց, որ սիրավեպ է ունեցել իր կենսագրի հետ: Սա առաջին դեպքը չէ, երբ գեներալի պաշտոն զբաղեցնող անձը արտաամուսնական սիրավեպի պատճառով ստիպված է լինում հրաժարվել իր պաշտոնից:

1930-ականներին՝ Ֆիլիպիններում եղած ժամանակ, Դուգլաս Մաքարթուրը հանդիպեց 16-ամյա մի աղջկա, և նրա հետ սիրավեպ սկսեց: Այդ սիրավեպը բազում տարիներ շարունակվեց:  Երբ Մաքարթուրը ստանձնեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, նա այդ աղջկան իր հետ Վաշինգտոն տարավ: Որոշ ժամանակ անց նրանց հարաբերություններն ավարտվեցին, և Մաքարթուրը ստիպված եղավ իր նախկին սիրուհուն վճարել, որպեսզի նա լռի իրենց սիրային հարաբերությունների մասին: Ասում են, որ գեներալ Դվայթ Էլիզենհաուերը ևս սիրուհի է ունեցել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա սիրային հարաբերությունների մեջ էր իր անձնական վարորդի՝ Քեյ Սամերսբիի հետ: Քանի որ նա բարձր հեղինակություն էր վայելում իբրև պատերազմի հերոս, այդ շշուկները առանձնապես չվարկաբեկեցին նրան, և նա երկու անգամ ԱՄՆ նախագահ դարձավ:  

 8  Շվեդիայի նախագահը և մերկապարուհիները  

Nobel Prize Award Ceremony 2010

Միապետերը հաճախ են հայտնվում սեքս սկանդալների մեջ: Թվում էր, թե այդպիսի սկանդալները շրջանցել են Շվեդիայի թագավորական ընտանիքին, սակայն 2010 թ.-ին ամեն ինչ փոխվեց: Հրապարակվեց մի պայթյունավտանգ գիրք, որը մերկացնում էր Կարլ Գուստավ XVI-ի բուռն սիրային արկածները: «Դժկամ միապետը» վերնագրով գրքում նշվում էր, որ Շվեդիայի նախագահը մասնակցում էր խելահեղ գինարբուքների և այցելում սթրիպտիզ ակումբներ: Դրանցից մեկը պատկանում էր մաֆիայի պարագլուխներին:  Գրքում նշվում էր նաև նախագահի և մի մոդելի միջև արտաամուսնական կապերի մասին: Նրանք մի պահ ցանկանում էին փախչել մի հեռավոր կղզի և բնակություն հաստատել այնտեղ:

Բնականաբար, Շվեդիայի նախագահը հերքեց գրքում զետեղված տեղեկությունները, սակայն վերջերս տված հարցազրույցներից մեկում նա այնպիսի ցնցող պատասխաններ էր տալիս, որոնք կգրգռեին ցանկացած մարդու երևակայությունը: Երբ նրան հարցրին, թե արդյո՞ք նա իսկապես այցելել է սթիպտիզ ակումբ, նա ասաց.

-Նայած, թե դուք ինչ եք հասկանում սթրիպտիզ ակումբ և սեքս բառերի տակ: Դրանց սահմանումը բավականին լայն է:  

 7  Գեյշան, որը տապալեց Ճապոնիայի վարչապետին

9- geisha

1980-ականների վերջերը բարենպաստ չէին ճապոնացի քաղաքական գործիչների համար: Այդ ժամանակահատվածում բռնկված առաջին սկանդալը ֆինանսական բնույթի էր: Այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նոբուրո Տակեշիտան 1989 թ. ամռանը ստիպված էր հեռանալ պաշտոնից, քանի որ ներքաշված էր մի աղմկահարույց ֆինանսական սկանդալի մեջ: Կարճ ժամանակ անց նրա պաշտոնը ստանձնեց Սոսուկե Ունոն: Վարչապետի պաշտոնում նշանակվելուց երեք ամիս անց ողջ երկիրը խոսում էր Սոսուկեի և գեյշա Միցուկո Նականիշիի սիրավեպի մասին: Վերջինս հրապարակայնորեն հայտարարեց, որ ինքն ու Ունոն հինգ ամիս շարունակ սիրավեպի մեջ են եղել, իսկ հետո Ունոն հանկարծ լքել է իրեն: Ճապոնիայի բնակչությունը այնքան էլ խիստ չէր վերաբերվում վարչապետի դավաճանությանը: Նրանք ավելի շատ ապշած էին Նականիշինիի այն պնդումից, թե Ունոն բավականաչափ գումար չէր վճարել իր ծառայությունների դիմաց: Հանրությունը Ունոին ավելի շատ դատապարտում էր ժլատության, քան թե ամուսնական դավաճանության համար: Հանրային ճնշումներն այնքան մեծ էին, որ Ունոն ստիպված եղավ լքել պաշտոնը:  

 6  Գերմանացի բժշկի սկանդինավյան սկանդալը  

8- Struensee

Յոհան Ստրուենզեի կյանքը կարելի է ամփոփել մեկ ասույթով. «Դժոխքի ճանապարհը սալարկված է բարի նպատակով»: Նա Դանիայի շիզոֆրենիկ թագավոր Քրիստիան VII-ի անձնական բժիշկն էր և միակն էր, ով կարողանում էր հանդարտեցնել կռվարար ու մոլեգին թագավորին: Ստրուենզեն շուտով շահեց թագավորի տառապյալ կնոջ՝ Կառոլին Մաթիլդայի վստահությունը:  Շուտով բժշկի և թագավորի կնոջ միջև բուռն սիրավեպ սկսեց: Շատերն ասում են, որ այդ սիրավեպից էլ ծնվել է արքայադուստր Լուիզա Ավգուստան: Ստրուենզեն ավելի ամրապնդեց իր հարաբերությունները թագավորի հետ: Նա այնքան մեծ ազդեցություն ուներ թագավորի վրա, որ ըստ էության, հենց նա էր կառավարում Դանիան: Նա սկսեց իրականացնել կրթական ասպարեզի բարեփոխումներ, նպաստեց մամուլի ազատության հաստատմանը, անօրինական ճանաչեց ստրկատիրությունը, բարձրացրեց հասարակ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և նպաստեց կենսամակարդակի բարձրացմանը: Թեպետ նրա մտադրությունները բարի էին, ժողովուրդը հակակրում էր նրան իբրև օտարական դիկտատորի: Նրանք օգտագործում էին մամուլի ազատությունը՝ Ստրուենզեին ծաղրելու և նրա ու թագուհու միջև սիրավեպը լուսաբանելու համար:   

Թագավորի խորթ մայրը հետագայում տապալեց Ստրուենզեին և կարգադրեց մահապատժի ենթարկել նրան, իսկ Կառոլինին ազատազրկեցին շնության համար: Կառոլինի եղբայրը, ով այդ ժամանակամիջոցում զբաղեցնում էր Անգլիայի թագավորի պաշտոնը,  հետագայում բանտից ազատեց նրան և տարավ իր ամրոց: Ավելի ուշ, Կառոլինը հայտնի դարձավ «Ամրոցի գերուհի» անունով:

Շարունակելի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել