«The Daily Mail» լրատվականի հաղորդմամբ` ամերիկյան ռազմական ուժերը արմատական «խելացի հրազեն» են փորձարկում, որը կարող է ինքնուրույն նշանակետ բռնել թիրախի վրա: Ըստ նախնական տվյալների՝ Թեքսասում գտնվող «Tracking Point» ընկերությունից ԱՄՆ ռազմական ուժերը 27.000 դոլար արժողությամբ վեց «խելացի հրազեն» են ձեռք բերել: Այս զենքն աշխատում է համակարգչային տեխնոլոգիայով, որի շնորհիվ հրազենը նշան է բռնում թիրախին ու կարող է կենտրոնանալ գլխավոր կամ առաջնային թիրախների վրա և ավտոմատ հետևել դրանց:

The U.S. military has begun testing several so-called smart rifles made by TrackingPoint, which include computer controlled scopes and their own app

Թեքսասի Օսթին բնակավայրում գտնվող «Tracking Point» ընկերության մարքեթինգային բաժնի աշխատակից Օրեն Շաբլը հաստատել է, որ ռազմական ուժերը վերջին ամիսներին նրանց նոր արտադրանքից ձեռք են բերել դրանք փորձարկելու համար:

 The smart rifle is packed with sensors and it own computer to control the firing process.
Զենքի համակարգը հագեցած է «Linux»-ի համակարգչային համակարգով, որը սենսորների ակտիվացման միջոցով հավաքում է այնպիսի պատկերներ ու բալիստիկական տվյալներ, ինչպիսին, օրինակ, մթնոլորտային պայմաններն են, ինչպես նաև ֆիքսում ամեն տեսակ փոփոխությունները՝ այդ թվում նաև Երկրագնդի պտույտը, որը ֆիզիկայում առավել հայտնի է, որպես Կորիոլիսի էֆֆեկտ (երբ պտտվող մարմնի դիրքը փոփոխվում է այլ անկյունից դիտելու ժամանակ):

Լազերային հեռաչափը հնարավորություն է տալիս հրաձիգին ավելի հեշտությամբ նշանակետ բռնել: Բարձր տեխնոլոգիաները նաև թույլ են տալիս հաշվարկել խոնավությունը, քամու արագությունը ու այլ բալիստիկ գործոններ, որոնք անհրաժեշտ է իմանալ հրաձիգին` տվյալ հեռավորությունից կրակ արձակելուց առաջ:
Երբ թիրախն ընտրվում է հրաձիգը՝ պետք է տեսնի թիրախի նշանակետի վրա ցույց տվող խաչաձև հավասարաչափ դասավորված սլաքները:
Որպեսզի կրակը ճիշտ նշանակետին դիպչի, կրակոցը չի արձակվում մինչև որ այս չորս սլաքները չեն դասավորվում հավասարաչափ:

 The rifle offers an iOS app that connects to the scope via a mobile Wi-Fi network and streams the scopes display to the app, allowing someone with an iPad or iPhone to act as a spotter and for videos to be uploaded to the Internet
Հրազենը iOS համակարգի հավելվածով է աշխատում, որը կապվում է հեռախոսի Wi-Fi կապի ցանցին ու թույլ է տալիս iPad-ի կամ iPhone-ի միջոցով հետևել թիրախին ու տեսագրել ու նույնիսկ տեսանյութերը վերբեռնել համացանց:

To shoot at something, you first mark it using a button near the trigger. Marking a target illuminates it with the tracking scopes built-in laser, and the target gains a red pip in the scopes display

It can be customised with different parts depending on the mission - and theres even an app to control it

«Tracking Point» ընկերության պաշտոնական կայքէջում ներկայացնում է դիպուկահար հրազենների, որոնք հարմարեցված որսորդական հրացաններ են, որոնք տատանվում են 22 դյույմանոց պարկուճանոց 300 վինչեստեր տեսակի զենքից մինչև 27 դյույմանոց պարկուճ 338 Լապու տեսակի զենք` բոլորը հագեցած համակարգչային համակարգով:

Կրակ բացելուց առաջ նախ անհրաժեշտ է սեղմել ձգանի ներքևում գտնվող կոճակին՝ թիրախը նշանառության տակ դնելու համար:

Հրազենի նախագծող ու արտադրող անձնակազմը հավաստիացնում է, որ այս հրազենը շատ ավելի անվնաս է, քան ստանդարտ հրացանները, որոնցով ստացած բավականին շատ դեպքեր են գրանցվել, երբ նյարդային հրաձիգները դողացող ձեռքերով կրակ են բացել թիրախի վրա:

No need for sharpshooters: The self-aiming semi-automatic rifle does all the heavy lifting

«Խելացի հրազենը» թիրախը նշանառության տակ է առնում նույնիսկ այն դեպքում, երբ այն 460 մետր հեռավորության վրա է և շարժվում է 16կմ/ժամ արագությամբ:

«Tracking Point» ընկերությունը նաև արտադրում է 1,09 կմ հեռավորության վրա ինքնուրույն նշանակետ բռնող հրացան ու ձեռքի ատրճանակ:
«NBC» լրատվականի հաղորդմամբ՝ այս զենքերն առաջին անգամ ներկայացվել են դեռ նախորդ տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել