Tert.am-ը գրում է.
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքին, հունվարի 18-ին սպասվող հանրահավաքին, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան- ՀՀ վարչապետ հեռակա հակամարտությանը՝ ընդգծելով, որ Քոչարյանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող։ «Քոչարյանը հեռանալուց այնպիսի անշնորք բան արեց, որ եթե վերադառնալու նրա հույսը միայն ժողովուրդն է, հազիվ թե ստանա այդ աջակցությունը»,- նշեց Մանարյանը։
-Պարոն Մանարյան, մշտապես ակտիվ եք եղել հասարակությանն առնչվող բոլոր հարցերում։ Հավանաբար տեղյակ եք, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին խորհրդարանական 4 ուժերի հետ համատեղ հանրահավաք է հրավիրել։ Մասնակցելո՞ւ եք այդ հանրահավաքին։
- Հավանաբար կմասնակցեմ, թեև դա այն սերնդի հանրահավաքն է, որոնք կուտակայինի դեմ խնդիրներ ունեն։ Իմ տարիքն այդ համակարգում ընդգրկվելու համար անցել է, բայց պետք է երիտասարդների կողքին լինել։ Երիտասարդները պետք է դուրս գան իրենց հարցերը կարգավորեն, այսպես ասած, շատ ժամանակակից երկխոսություն է սկսել հասարակության և իշխանության միջև։
- Ի՞նչ շարունակություն եք տեսնում, հնարավոր համարո՞ւմ եք, որ քաղաքացիական այս պայքարը ստանա քաղաքական բնույթ և ընդվզման ալիք բարձրանա։
- Ես չգիտեմ, նայած թե վիճողները ինչ տրամադրվածություն ունեն և ինչքան հեռու կգնան։ Չեմ կարծում, որ դա մեծ, լուրջ խնդիրներ առաջացնի հասարակության համար, բայց բարձրացված խնդիրն էլ լուրջ հարց է, և իշխանությունը, եթե խելացի լինի՝ կհասկանա, որ հասարակությունը այն չէ, որին ինքը տեր կանգնեց սրանից, օրինակ, մի 5 տարի առաջ, ամեն ինչ փոխվել է։ Դժվար է կանխատեսել ինչ կարող է լինել, բայց մի բան ուրախալի է, որ հասարակությունը սկսում է հասկանալ, որ ինքը պետք է իր հարցերին տեր կանգնի, իր հարցերը լուծի, իշխանության հետ կարողանա լեզու գտնել, իսկ սա բարձրաձայն երկխոսելու ձև է, ի վերջո, մեր հասարակությունը սկսեց իր շահերին տեր կանգնել և ինքն իր հարցերը լուծելու ճանապարհը բռնել։ Իրենք են ուզում իրենց հարցերը ճշտել, թող անեն, ճիշտը սա է, առողջ քայլեր են։
-Պարոն Մանարյան, ի՞նչ եք կարծում, իշխանությունն իրական պատկերացում ունի ժողովրդի վիճակից։
- Իշխանությունը և ժողովուրդը տարբեր դասակարգերի և հարթակների վրա կանգնած մարդիկ են։ Այնպես չէ, որ բոլորը շատ լավ հասկանում են , թե ինչ է կատարվում։ Ցավոք, իշխանության մեջ շատ են այն մարդիկ, որոնք անձնական շահով են առաջնորդվում, դա է ցավալին, իսկ ով անձնական շահով է առաջնորդվում, դժվար թե դիմացինին լսելու և, մանավանդ, իր հարցերն ըստ դիմացինի կարգավորելու ցանկություն ունենա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



