Panorama.am-ը գրում է.
Այսօր երիտասարդական «Մենք» կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր հետևյալը. «Վերջերս ՀՀ է ներխուժել ինչ-որ կազմակերպություն, որի կարգախոսն է ` «եթե մահանում ենք, ապա մահանում ենք բոլորով»: Այս կազմակերպությունը Հայաստան է ներթափանցել Ռուսաստանից մոտ 4 ամիս առաջ, վերոնշյալ կազմակերպության անդամները, զինված ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց` վարակում ՁԻԱՀ-ով: Փորձեցինք ՌԴ-ի մեր գործընկերներից տեղեկանալ այնտեղ ևս գործող նման կազմակերպության մասին, նրանց հավաստմամբ, շատ դեպքեր են գրանցվել նման ձևով վարակի տարածման, նաև կինոթատրոններում ասեղներ են թաքցնում նստարանների մեջ, այդ միջոցով վարակը տարարծելու համար: Հարգելի հայրենակիցներ, հորդորում ենք Ձեզ լինել շատ զգույշ: Ամբողջովին տեղեկատվությունը ձեռք բերելուց հետո կդիմենք պատկան մարմիներին և կփոխանցենք լրատվամիջոցներին»:
Panorama.am-ը փորձեց մասնագետից հետաքրքրվել, թե հնարավո՞ր է ասեղով ծակելու միջոցով վարակվել ՁԻԱՀ-ով, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն ասաց, որ դա անհեթեթություն է: «Ասեղով ծակելով մարդուն ՁԻԱՀ-ով վարակել անհնարին է գործնականում, որովհետև վիրուսը շատ անկայուն է և օրգանիզմից դուրս տարբեր արտաքին ազդակների ազդեցությամբ շատ արագ ոչնչանում է», -մեզ հետ զրույցում ասաց տիկին Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



