Շարունակելով ներկայացնել ժամանակից նկարիչներին՝ այս անգամ ձեզ ենք ներկայացնում տաղանդավոր գեղանկարիչ Ռիչարդ Յանգին, ով ոգեշնչված Վերածննդի դարաշրջանին հաջորդած ռեալիզմի ու ռոմանտիզմի վարպետների գլուխգործոցներից, օգտագործում է ավանդական կոմպոզիցիաններն ու նկարչության տեխնիկան, սակայն միևնույն ժամանակ ստեղծագործում է ժամանակակից ոճում, որոնք ժամանակի դեմ անզոր են:
Ռիչարդ Յանգը ծնվել է 1961թ.-ին ու գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 12 տարեկանից: Դեռ վաղ տարիքում նա բազմաթիվ հաջողությունների է հասել՝ մասնակցելով տարբեր մրցույթների ու արժանանալով մրցանակների: Չնայած արվեստի հանդեպ նրա սիրուն ու գեղանկարչության մեջ իր տաղանդին, այնուամենայնիվ, Յանգը ճարտարագիտություն է ուսումնասիրում ու 1983թ.-ին ճարտարագետի աստիճան ստանում: Նա ուղղակի չէր կարող չզբաղվել արվեստով, քանի որ դա նրա համար ուղղակի ապրելակերպ էր դարձել: Նկարչի աշխատանքները ներկայացվել են աշխարհի տարբեր պատկերասրահներում ու մեծ արձագանք ստացել ու գնահատվել արվեստասերների կողմից:
Յանգի աշխատանքներն արտացոլում են զգացմունքային ու կրքոտ պատկերներ, որոնք առաջարկում ենք դիտել ստորև:
© Richard Young
Այլ աշխատանքներ:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ ներկայացրել էինք Միգել Ֆրեյտասին, ում աշխատանքները պատկերում էին գունագեղ քաղաքային տեսարաներ, որոնց դիտելիս երևակայությամբ տեղափոխվում ես նկարչի պատկերած աշխարհներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: